Ձմեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Տարվա Եղանակ

Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է բարեխառն կլիմայում , աշնան եւ գարնան միջև: Ձմեռային արևադարձի ժամանակ օրերը ամենակարճն են, իսկ գիշերները ամենաերկարը: Հյուսիսային կիսագնդում տևում է ձմեռային արևադարձի օրից (դեկտեմբերի 22) մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21), իսկ Հարավային կիսագնդում` ամառային արևադարձի օրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպտեմբերի 23): Ցերեկվա տևողության փոքրացման և կեսօրին Արեգակի փոքր բարձրության հետևանքով, ջերմաստիճանը ձմռանը լինում է ցածր: Ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությունը (դեկտեմբերի 22) Հայաստանում 9 ժամ է:

Օթերևութափանություն [խմբագրել]

Ձյան շերտի փոփոխման անիմացիա սեզոնների հետ:

Օդերևութաբանական ձմեռը ամենակարճ ցերեկներ և ամենացածր միջին ջերմաստիճանը ունեցող ամենացուրտ եղանակն է: Այս պնդումը համապատասխանում է դեկտեմբեր, հունվար, եւ փետրվար ամիսներին Հյուսիսային կիսագնդում, և հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին հարավային կիսագնդում:

Պատկերասրահ [խմբագրել]