Ձյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյուն

Ձյուն, պինդ մթնոլորտային տեղում փաթիլների տեսքով է։ Փաթիլներն ունենում են հիմնականում վեցանկյուն կամ վեցաթև ստղանման սառցային բյուրեղների տեսք՝ թերթիկավոր (միջին տրամագիծը՝ 0,3-1,9 մմ) և ձողաձև՝ (0,5-0,8 մմ)։ Անհողմ եղանակին մոտ 0C-ի դեպքում ձնափաթիլները (զանգվածը՝ 0,0001-0,5գ, միանալով, խոշորանում են, ունենում մինչև մի քանի սմ տրամագիծ և առաջացնում ձևածածկույթ։ Ձյունը Հայաստանի Հանրապետությունան լեռնային, շրջաններում տեղում է հոկտեմբեր-մայիսին, Արարատյան դաշտում՝ նոյեմբերի 2-րդ կեսին մարտին, Արագածի և Մասիսների վրա (3230 մետրից բարձր)՝ գրեթե ամբողջ տարին (ամռանը՝ խառը տեղումների ձևով)։

Ձյունը ՀՀ-ում[խմբագրել]

Հայաստանի Հանրապետությունում ձյունը կազմում է տարեկան տեղումների 10-70 %-ը, ընդորում, ըստ տեղի բարձրության, տոկոսը մեծանում է, Արարատյան դաշտում՝ 6-10%, միջին բարձրություններում (մինչև 2000 մ)՝ 10-20 %, 2000-3000 մ բարձրություններում՝ 20-30%, ավելի բարձր՝ 50-70 %։ Ցածրադիր շրջաններում ձյան տեղումներով օրերի թիվը տարեկան 20-25 է, Երևանում՝ 22, միջին բարձրություններում 25-40, 2000-2500 մետր բարձրություններում՝ 40-70, Արագած բլկ- ում՝ 126։ Ձյունը մաքրում է օդը, կանոնավորում հողի խոնավությունը, պաշտպանում աշնանացան մշակաբույսերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png