Ամպրոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամպրոպ

Ամպրոպ, մթնոլորտային երևույթ, արտահայտվում Է ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող էլեկտրական պարպումների (կայծակի) ձևով, որոնք ուղեկցվում են որոտով։ Ամպրոպի առաջացումը կապված է հզոր կույտաանձրևային ամպերի զարգացման հետ և պայմանավորված է մթնոլորտի անկայուն հավասարակշռության վիճակով։ Հայաստանում ամպրոպային օրերի թիվը տարվա ընթացքում 20-65 է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png