Մոսկվայի մետրոպոլիտեն
| Մոսկվայի մետրոպոլիտեն Московский метрополитен |
|
| Տեղեկություն | |
|---|---|
| Երկիր | |
| Քաղաք | Մոսկվա |
| Բացման թվական | մայիսի 15 |
| Գծերի երկարություն | 301,2 կմ[1] |
| Կայարանների թիվ | 182 |
| Գծերի թիվ | 12 |
| Ուղևորահոսքը մեկ օրում | 6,45 մլն (միջին, 2010) |
| Ուղևորահոսքը մեկ տարում | 2,358 մլրդ (2010) |
| Պարգևներ | |
| Գծերի գծապատկեր | |
(վեկտորային տարբերակ) |
|
| www.mosmetro.ru | |
| Նյութեր Վիքիպահեստում | |
Մոսկվայի մետրոպոլիտեն (ռուս.՝ Моско́вский метрополите́н), մետրոպոլիտեն Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում և մասամբ Մոսկվայի մարզում: Երկաթուղագծային արտափողոցային էլեկտրական քարշուժով հանրային տրանսպորտ է: Օգտագործման ինտենսիվությամբ Տոկիոի մետրոպոլիտենից հետո աշխարհում երկրորդ մետրոն է: Մոսկվայի մետրոն հայտնի է նաև սոցիալիստական ռեալիզմի ժամանակաշրջանի արվեստի նմուշներով իր բազմաթիվ կայարանների հարուստ զարդարմամբ:
Բովանդակություն |
Գծերը [խմբագրել]
Բոլոր գծերը ունեն անվանումներ, նշանակումներ և հերթական համարներ (բացի թեթև մետրոյի Բուտովսկայա գծից, որը նշվում է որպես Л1)[2]: Աղյուսակում գծերի գույները համապատասխանում են գծապատկերի գույներին: Ավելին, այդ գույները նույնիսկ հաստատվել են և լրացուցիչ կերպով կոդավորում են գծերը: Օրինակ, շատ մարդկանց համար «մետրոյի կարմիր գիծը» արտահայտումը կասի ավելին, քան «Սոկոլնիչեսկայա գիծ»-ը, իսկ ասել «մոխրագույն գիծ» ավելի հեշտ և պարզ է, քան հիշել և արտասանել պաշտոնական «Սերպուխովսկո-Տիմիրյազևսկայա գիծ» անվանումը: Երբեմն օգտագործվում են գծերի անվանումների հապավումները, օրինակ՝ «АПЛ», այսինքն «Арбатско-Покровская линия» (Արբատսկո-Պոկրովսկայա գիծ):
| № | Անվանում | Բացման թվական | Վերջին կայարանի բացման թվական | Երկարություն, կմ | Կայարանների թիվ | Գծով ուղևորության ժամանակը, րոպե |
|---|---|---|---|---|---|---|
| 01 |
Սոկոլնիչեսկայա | 1935 | 1990.12 | 26,1 | 19 | 43 |
| 02 |
Զամոսկվորեցկայա | 1938.09 | 1985 | 36,9 | 20 | 53 |
| 03 |
Արբատսկո-Պոկրովսկայա | 1938 | 2009.03 | 43,5 | 21 | 64 |
| 04 |
Ֆիլյովսկայա | 1958.11* | 2006 | 14,9 | 13 | 23/12*** |
| 05 |
Օղակավոր | 1950 | 1954 | 19,3 | 12 | 30 |
| 06 |
Կալուժսկո-Ռիժսկայա | 1958.05 | 1990.01 | 37,6 | 24 | 56 |
| 07 |
Տագանսկո-Կրասնոպրեսնենսկայա | 1966 | 1975 | 35,9 | 19 | 49 |
| 08 |
Կալինինսկայա | 1979 | 1986 | 13,1 | 7 | 17 |
| 09 |
Սերպուխովսկո-Տիմիրյազևսկայա | 1983 | 2002 | 41,2 | 25 | 58 |
| 10 |
Լյուբլինո-Դմիտրովսկայա | 1995.12 | 2010 | 23,7 | 14 | 36 |
| 11 |
Կախովսկայա | 1995.11 | 1969** | 3,3 | 3 | 5 |
| 14 |
Բուտովսկայա | 2003 | 2003 | 5,5 | 5 | 10 |
| Ընդհանուր՝ | 301,2 | 182 | ||||
* Ֆիլյովսկայա գիծը որպես առանձնացված երթուղի բացվել է 1958 թվականին, բայց որոշ կայարանները գործել են դեռ 1935 թվականից որպես Սոկոլնիչեսկայա գծի մաս:
** «Կաշիրսկայա», «Վարշավսկայա» և «Կախովսկայա» կայարանները բացվել են 1969 օգոստոսի 11-ին և մինչև 1995 նոյեմբերի 20-ը մտնում էին Զամոսկվորեցկայա գծի կազմի մեջ:
*** Ճանապարհի ժամանակը Ուղևորության ժամանակը «Ալեքսանդրովսկի սադ» — «Կունցևսկայա»/«Ալեքսանդրովսկի սադ» — «Մեժդունարոդնայա» կտորների վրա
Տես նաև [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ «Մետրոպոթոտենը թվերով»։ Մոսկվայի մետրոպոլիտենի պաշտոնական կայք։ http://old.mosmetro.ru/pages/page_0.php?id_page=99։ Վերցված է 2010 հունիսի 27։
- ↑ Տես Մոսկվայի մետրոպոլիտենի գծապատկերը
|
|
||
|---|---|---|
| Գործող | Մոսկվա | Սանկտ Պետերբուրգ | Նիժնի Նովգորոդ | Նովոսիբիրսկ | Սամարա | Կազան | Եկատերինբուրգ | Վոլգոգրադ (մետրոտրամ) | |
| Կառուցվող | Օմսկ | Կրասնոյարսկ | Չելյաբինսկ | |
| Պլանավորված | Դոնի Ռոստով | Բարնաուլ (մետրոտրամ) | Վորոնեժ (թեթև մետրո) | Ուլյանովսկ (թեթև մետրո) | Սարատով | Ուֆա (վերերկրյա մետրո) | |
| Դադարեցված | Ուֆա | Պերմ | Վլադիվոստոկ | Սոչի (թեթև մետրո) | |
'