Մոսկվայի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի մարզը Ռուսաստանի քարտեզին

Մոսկվայի մարզը (Մերձմոսկովյան շրջան) (ռուսերեն՝ Моско́вская о́бласть, Подмоско́вье) Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներից մեկն է, մտնում է Կենտրոնական ֆեդերալ օկրուգի մեջ։ Պետական իշխանությունը գտնվում է Մոսկվայում և Կրասնոգորսկում: Սահմանակցում է հյուսիս-արևմուտքում Տվերի մարզի հետ, հյուսիսում - Յարոսլավլի մարզի, հյուսիս-արևելքում և արևելքում - Վլադիմիրի մարզի, հարավ-արևելքում - Ռյազանի, հարավում - Տուլայի, հարավ-արևմուտքում - Կալուգայի, իսկ արևմուտքում Սմոլենսկի մարզի հետ։ Մոսկվայի մարզը ստեղծվել է 1929 թվականի հունվարի 14-ին։