Երևանի մետրոպոլիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի մետրոպոլիտեն
ErevanMetroLogo.jpg
Տեղեկություն
Բացման թվական 1981 թ. մարտի 7
Գծերի երկարություն 12,1 կմ
Կայարանների թիվ 10
Գծերի թիվ 1
Ուղևորահոսքը մեկ օրում 40000
Ուղևորահոսքը մեկ տարում 14929100
Գծերի գծապատկեր
Plan-metro-erevan.jpg
Նյութեր Վիքիպահեստում
Երևանի մետրոպոլիտենի ոչ պաշտոնական լոգոն
Երևանի մետրոպոլիտենի նոր տիպի վագոն

Երևանի Մետրոպոլիտենը կամ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենը Երևանի մետրոյի ցանցն է։ Կառուցումն սկսվել է 1972-ին, գործարկվել է 1981-ին և ընդլայնվել մինչև 1996 թ.։ Գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ։ Աշխատողների թիվը 2005-ի տվյալներով կազմել է 1.129 մարդ։

Պատմությունը[խմբագրել]

Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի։ Կառուցումն սկսվել է 1972 թ., սակայն, քանի որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ Թբիլիսիի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների։

Մետրոպոլիտենը բացվեց 1981 թ. մարտի 7-ին։ Հետագա տարիների ընթացում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը։ Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.։

Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ։ 1999դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչական գործողության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի անունով։

Կառուցման բարձր որակի շնորհիվ մետրոպոլիտենը 1988-ի կործանարար երկրաշարժի ժամանակ չկրեց որևէ լուրջ վնաս, և շարունակեց գործել արդեն իսկ հաջորդ օրը։ Սակայն երկրաշարժը դարձավ մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքների դադարեցման գլխավոր պատճառներից մեկը՝ դադարեցվեցին Աջափնյակ և Դավիթաշենի թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները, քանի որ հանրապետության ամբողջ շինարարական ռեսուրսները ուղղվել էր ավերված շրջանների վերականգմանը։

1990-ականների սկզբի ճգնաժամի ընթացքում հասարակական տրանսպորտի միակ տեսակն էր, որ չէր դադարեցրել իր աշխատանքը։

Ժամանակագրություն[խմբագրել]

Հատվածը Բացման ամսաթիվը
Բարեկամություն - Սասունցի Դավիթ 1981 թ. Մարտի 7
Հանրապետության Հրապարակ 1981 թ. Դեկտեմբերի 26
Սասունցի Դավիթ - Գործարանային 1983 թ. Հուլիսի 11
Գործարանային - Շենգավիթ 1985 թ. Դեկտեմբերի 26
Շենգավիթ - Գարեգին Նժդեհի Հրապարակ 1987 թ. Հունվարի 1
Զորավար Անդրանիկ 1989 թ. Դեկտեմբերի 2
Շենգավիթ - Չարբախ 1996թ. Դեկտեմբերի 26

N.B Շենգավիթ-Չարբախ երթուղին գործում է որպես առանձին ծառայություն։

Վերաանվանումներ[խմբագրել]

1992-ին՝ Հայաստանի անկախացումից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերանվանվանվել են Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մի քանիսը։

Կայարանը Նախկին անունը Տարիներ
Մարշալ Բաղրամյան Սարալանջի 1981-1982
Հանրապետության Հրապարակ Լենինի Հրապարակ 1981-1992
Գարեգին Նժդեհի Հրապարակ Սպանդարյան Հրապարակ 1987-1992
Զորավար Անդրանիկ Հոկտեմբերյան 1989-1992

Թվեր և փաստեր[խմբագրել]

  • 1981-ի դրությամբ տարեկան 14 միլիոն մարդ էր օգտվում մետրոյից, 1987 թ. այդ թիվն արդեն հասնում էր 31 միլիոնի (որը կազմում էր բոլոր տրանսպորտային միջոցներով կատարվող ուղևորահոսքի 9 %-ին)։ 2001-ին այդ թիվը կազմում էր 15,5 միլիոն երթևեկող։ 2008-ին մետրոն 18 միլիոն ուղևոր է տեղափոխել, 2011-ին՝ 17 միլիոն։ Ներկայումս մետրոյից օրական օգտվում է 50-ից 60 հազար մարդ։
  • Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթ, Գործարանային և Չարբախ կայարանները վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։

Կայարանները[խմբագրել]

Երևանի մետրոպոլիտեն
Նազարբեկյան (մետրոյի կայարան)
Նազարբեկյան
Աջափնյակ (մետրոյի կայարան)
Աջափնյակ
Բարեկամություն (մետրոյի կայարան)
Բարեկամություն
Մարշալ Բաղրամյան (մետրոյի կայարան)
Մարշալ Բաղրամյան
Երիտասարդական (մետրոյի կայարան)
Երիտասարդական
Հանրապետության հրապարակ (մետրոյի կայարան)
Հանրապետության հրապարակ
Զորավար Անդրանիկ (մետրոյի կայարան)
Զորավար Անդրանիկ
BSicon LDER.svg Սասունցի Դավիթ (մետրոյի կայարան) BSicon .svg
Սասունցի Դավիթ  +ե/ու
BSicon KBSTl.svg
BSicon PORTALg.svg
BSicon ABZlg.svg
BSicon .svg
«Սասունցի Դավիթ» ՏՍԿ
Գործարանային (մետրոյի կայարան)
Գործարանային
Շենգավիթ (մետրոյի կայարան) BSicon tBHF.svg BSicon .svg
Շենգավիթ
Գարեգին Նժդեհի հրապարակ (մետրոյի կայարան) BSicon tABZrf.svg BSicon .svg
Գարեգին Նժդեհի հրապարակ
BSicon .svg
BSicon PORTALg.svg
BSicon ABZlf.svg
Շենգավիթ (էլեկտրոդեպո)
Շենգավիթ դեպո
Չարբախ (մետրոյի կայարան)
Չարբախ
Կայարանի անունը Մուտքը/ելքը Խորությունը Շահագործման հանձնելու ամսաթիվը
Բարեկամություն Կիևյանի խաչմերուկ 1981թ. Մարտի 7
Մարշալ Բաղրամյան[1] Բաղրամյան փողոց, Սիրահարների այգի 1981թ. Մարտի 7
Երիտասարդական Իսահակյան և Աբովյան փողոցների խաչմերուկ 1981թ. Մարտի 7
Հանրապետության հրապարակ[2] Կառավարության 3-րդ մասնաշենք 1981թ. Դեկտեմբերի 26
Զորավար Անդրանիկ[3] Տիգրան Մեծի պողոտա, Խորենացու և Ագաթանգեղոսի փողոցներ 1989 թ. Դեկտեմբերի 2
Սասունցի Դավիթ Երկաթուղային կայարան Վերգետնյա 1981թ. Մարտի 7
Գործարանային 1-ին մաս Վերգետնյա 1983թ. Հուլիսի 11
Շենգավիթ Շենգավիթ 1985թ. Դեկտեմբերի 26
Գարեգին Նժդեհի հրապարակ[4] Գարեգին Նժդեհի հրապարակ 1987թ. Հունվարի 1
Չարբախ Չարբախ Վերգետնյա 1996թ. Դեկտեմբերի 26
  • Կայարանների կառամատույցներն ունեն մոտ 100 մ երկարություն, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել մինչև հինգ վագոնից կազմված գնացքներ։ Ներկայումս օգտագործվում է 81-717 տիպի երկու վագոններով 13 գնացք (12-ը հիմնական ուղու վրա և մեկը՝ Չարբախ-Շենգավիթ գծի վրա)։ 81-714 տիպի վագոնները չեն կիրառվում 2000-2001 թթ. տնտեսական պատճառներով։
  • Գնացքների երթևեկության հաճախականությունը բանուկ ժամերին մոտ հինգ րոպեն մեկ է, իսկ այլ ժամերի՝ մինչև 15 րոպեն մեկ, գնացքների շարժման միջին արագությունն է 35 կմ/ժ։
  • Երևանի մետրոլոպիտենի տարեկան բյուջեն 2002-ին կազմել էր 1 միլիարդ 440 միլիոն ՀՀ դրամ։ Այդ գումարից 800 միլիոնը տրամադրվել է պետության կողմից, իսկ մնացած մասը գոյացել է տոմսերի վաճառքից, այլ առքուվաճառքից և գովազդից։
  • Տոմսի գինը 2011թ հուլիսի 1-ից 100 դրամ է (մինչ այդ եղել է 50 դրամ)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մինչև 1982 թ.՝ Սարալանջի
  2. Մինչև 1992 թ.՝ Լենինի հրապարակ
  3. Մինչև 1992 թ.՝ Հոկտեմբերյան
  4. Մինչև 1992 թ.՝ Սպանդարյան Հրապարակ

Արտաքին հղումներ[խմբագրել]