Սպիտակի երկրաշարժ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Սպիտակի երկրաշարժ | |
|
Երկրաշարժի էպիկենտրոնը ցույց տվող քարտեզ
|
|
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին երկրաշարժից հետո, Գյումրի
|
|
| Թվական | 11:41 տեղի ժամանակով (07:41 UTC), Դեկտեմբերի 7, 1988 թ |
|---|---|
| Մագնիտուդ | 7,0 |
| Հիպոկենտրոնի խորություն |
10 կմ |
| Էպիկենտրոնի տեղագրություն |
|
| Տուժած երկրներ (տարածաշրջաններ) |
|
| Ցունամի | ոչ |
| Տուժածներ | 25,000 զոհված, 514,000-ը մնացին անտուն (ըստ մարտի 15-ի 20:00 տեղական ժամանակով)[1] |
| Տնտեսական վնաս | 10 մլրդ USD |
Բովանդակություն |
Սեյսմոլոգիական բնութագիրը [խմբագրել]
- Ժամանակը - 1988 թ. դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11 անց 41 րոպե ;
- Էպիկենտրոնը - Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ(Նալբանդ)գյուղ(φ=40,9N;λ=440, 2E) ;
- Ուժգնությունը - էպիկենտրոնում 10 բալ ըստ МSК – 64 սանդղակի ;
- Գյումրիում - 9 բալ
- Վանաձորում - 8-9 բալ
- Ստեփանավանում - 9 բալ
- Երևանում - 6 բալ
- Մագնիտուդը - 7‚0 ըստ Ռիխտերի սանդղակի ;
- Հիպոկենտրոնի խորությունը - մոտ 10 կմ ;
- Գլխավոր ցնցման տևողությունը - մոտ 35-45 վրկ. ;
- Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը - մոտ 37 կմ‚ ուղղաձիգ առավելագույն տեղաշարժը - մոտ 2 մ‚ հորիզոնական տեղաշարժը - 0,7-1‚0 մ :
Ավերման գոտու բնութագիրը [խմբագրել]
- Վնասի գոտու մակերեսը - 10 000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 մլն. բնակիչ ;
- Ուժեղ ավերման գոտու մակերեսը - 3000 կմ քառակուսի ;
- Ավերված քաղաքների թիվը - 11
- Ավերված գյուղերի թիվը - 58
- Տուժած քաղաքների թիվը - 21
- Տուժած գյուղերի թիվը - 342
- Անօթևան մնացածների թիվը - 514000 մարդ:
| Սպիտակի երկրաշարժ | Լոմա-Փրիետա երկրաշարժ | |
| Թվական | դեկտեմբերի 7, 1988 | հոկտեմբերի 17, 1989 |
| Ուժգնություն | 6.9 | 7.1 |
| Վայր | Հայաստան | Հյուսիսային Կալիֆորնիա |
| Մահացածներ | >25,000 | 67 |
| Վիրավորներ | 31,000 | 2,435 |
| Անօթևան մնացածներ | 514,000 | 7,362 |
| Գույքային վնաս | Անհայտ | ~7.8 միլիարդ ԱՄՆ դոլար |
Մարդկային կորուստները [խմբագրել]
Զոհերի թիվը - 25000‚ այդ թվում`
- Գյումրի - 17000
- Սպիտակ - 4000
- Վանաձոր - 1200
- Ախուրյան - 500
- Ստեփանավան - 125
Փլատակներից հանվել է կենդանի - 45000 մարդ, հոսպիտալացվել է - 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։
Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Service, Robert (2003)։ A History of Modern Russia: From Nicholas II to Vladimir Putin։ Cambridge, Massachusetts: Harvard University Press, 468–469։ ISBN 0-674-01801-X։
- ↑ Դիրկ Փրոսկե (Dirk Proske), Ռիսկեր և Աղետներ (անգլերեն՝ Risks and Disasters), Ռիսկերի Կատալոգ, Սպրինգեր Բերլին Հայդելբերգ, 2008, էջ 97, ԳՄՍՀ՝ 978-3-540-79554-4։
- Սուրեն Հարությունյանի հոդվածը Սպիտակի երկրաշարժի մասին
- Վահան Ամատունու ',,ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ,, հոդվածը' 9-13 դեկտեմբերի 1988 թ.
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները
- spitakseism.info - Սպիտակի երկրաշարժի 20 ամյակին նվիրված գիտական, հրապարակախոսական, վիճակագրական և այլ նյութերի հավաքածո
- Հայաստանի փրկարար ծառայության ցանցակայք