Երևան (երկաթուղային կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևան (այլ կիրառումներ)
Երևան
Տեսակերկաթուղային կայարան և մշակութային արժեք
Երկիր Հայաստան[1]
ՎարչատարածքԵրևան և Էրեբունի վարչական շրջան
Ձևավորում1902
Քարտեզ
Քարտեզ

Երևան երկաթուղային կայարան, երկաթուղային կայարան Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Սասունցի Դավթի հրապարակում։ Կայարանին կից գործում են Երևանի մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանը, Երևանի լոկոմոտիվային և վագոնային դեպոները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի կայարանը կառուցվել է 1899 թվականին։ Նույն թվականի փետրվարի 7-ին Թիֆլիսից Ալեքսանդրապոլ է ժամանել առաջին գնացքը։ 1902 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանով է անցել առաջին երկաթուղային գիծը՝ կապելով Ալեքսանդրապոլ և Թիֆլիս երկաթուղային գծերը, 1908 թվականին՝ երկրորդը գիծը՝ միացնելով Ջուղայի և Պարսկաստանի երկաթուղային գծերը[2]։ Կայարանի նոր շենքը բացվել է 1956 թվականի հուլիսի 22-ին (ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան1970-ական թվականներին կայարանի տարածքում գործել է ռեստորան, մոր և մանկան սենյակ, հյուրանոց, խանութներ, թերթի կրպակ։ 2009 թվականին երկաթուղային կայարանում բացվել է Հայաստանի երկաթուղու թանգարանը[3]։ 2010 թվականին իրականացվել են վերակառուցման աշխատանքներ։ Վերանորոգման ընթացքում փոխվել է կայարանի ինտերիերը, տարբեր կոմունիկացիաներ։ Կայարանում առաջին անգամ տեղադրվել են տեղեկատվական լուսացուցային էկրաններ։ Ուղևորափոխադրումների զգալի աճով պայմանավորված ստեղծվել են երթևեկության միջքաղաքային և միջազգային սպասարկման սրահներ[4]։

Կայարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի նախագծումը սկսվել է 1947 թվականին Անդրկովկասի երկաթուղու վարչության և Թբիլիսիի «Կովտրանսպրոյեկտ» նախագծային կազմակերպության հանձնարարությամբ։ Աշխատանքային գծագրերի վերջին փուլը մշակվել է Երևանում՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտում։ Շինարարությունն սկսվել է 1952 թվականին և ավարտվել 1955 թվականին։ Կայարանի շենքը բացվել է 1956 թվականի հուլիսի 22-ին (ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան)։ Ճարտարապետը նախագծել էր կայարանի շենքի ոսկեզօծ գմբեթ, սակայն շենքը բացվել է առանց գմբեթի։ Գմբեթը կառուցվել է տարիներ անց` շենքին տալով այն ավարտուն տեսքը, որը մտածել էր ճարտարապետը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Большая советская энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 16. Железо — Земли. 1952. 672 стр., илл.; 51 л. илл. и карт.
  3. Состоялось открытие музея железной дороги Армении
  4. «Կայարան ու Սասունցի Դավիթ` կենդանի պատմություն». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. ՀՀ պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երկաթուղային կայարանի վկայագիր

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]