Կայարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կայարան, ցամաքային տրանսպորտի կանգառ, ինչպես նաև տարբեր հարմարությունների և շինությունների համախումբ, որով սարքավորված Է այդ վայրը։

Ծառայում Է ուղևորներին սպասարկելու և փոխադրամիջոցների շարժումը կառավարելու համար։ Ավտոկայարանը նախատեսված Է միջքաղաքային ավտոբուսային հաղորդակցության, ուղևորներին սպասարկելու համար, կառուցվում Է տարանցիկ և փակուղային կանգառներում, ներառում Է․

  • ուղևորների շենքը
  • ավտոբուսների կանգնելու հրապարակը
  • կառամատույցը։

Երկաթուղային կայարանը ավելի բարդ կառուցվածք ունի։ Այնտեղ կատարում են

  • գնացքների ընդունում և առաքում
  • ուղևորների սպասարկում
  • բեռների և ուղեբեռների ընդունում-հանձնում, բեռնում-բեռնաթափում
  • գնացքների կազմում և վերակազմում (զարգացած ուղեսարքավորումների դեպքում)

Երկաթուղային կայարանի հիմնական շինություններն ու հարմարություններն են.

  • երկաթուղիներն ու սլաքային փոխանցումները
  • կայարանատունը
  • տեխնիկական սպասարկման շենքերը
  • ուղևորների, բեռների համար նախատեսված
  1. կառամատույցները
  2. պահեստները
  3. բեռնման-բեռնաթափման հրապարակները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png