Ավտոբուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջքաղաքային ավտոբուս Autosan A1012T, Լեհաստան
Աշխարհի առաջին ներքին այրման շարժիչով ավտոբուսը, 1895 թ.

Ավտոբուս, ավտո... և լատ.՝ (omni) bus - բոլորի համարի հասարակական օգտագործման ավտոմոբիլ՝ 9 և ավելի ուղևորներ փոխադրելու համար։ Ըստ նշանակման, ավտոբուսները լինում են քաղաքային, մերձքաղաքային, միջքաղաքային (տուրիստական), տեղական հաղորդակցության և ընդհանուր նշանակման։ ավտոբուսների տարողությունը կախված է նրանց արտաքին չավւերից (հիմնականում երկարությունից)։

Հայաստանում միջքաղաքային ավտոբուսային երթևեկությունը հիմնվել է 1927 թվականին, իսկ քաղաքայինը՝ 1928 թվականին։ 1971 թվականին Հայաստանում գործում էին 140 քաղաքային, 180 միջքաղաքային, 820 մերձքաղաքային երթուղիներ՝ 32000 կմ ընդհանուր երկարությամբ։ Երևանի «ԵրԱԶ» ավտոգործարանը պատրաստել է փոքր ավտոբուս, որի պետական փորձարկումը 1971 թվականին արժանացել է բարձր գնահատականի։

ԽՍՀՄ-ում ընդունված էր ավտոբուսների արտաքին երկարության հետևյալ տիպային շարքը, հատկապես փոքրեր՝ 5 մ, փոքրեր՝ 7,5 մ (տարողությունը 35 - 40 մարդ), միջիններ՝ 8,5 մ, 9,5 մ, մեծեր՝ 11 մ, հատկապես մեծեր՝ 12 մ (110 - 120 մարդ), միակցվածներ՝ 16,5 մ (մինչև 160 մարդ)։ Միակցված ավտոբուսը կազմված է ճկուն հոդավորմամբ միակցված և ուղևորների մեկ ընդհանուր բաժանմունք ունեցող երկու մասերից։

Արտասահմանյան որոշ երկրներում տարածված են նաև մեկուկես և երկհարկանի ավտոբուսները։ Քաղաքային ավտոբուսների համար սահմանված շարժման առավելագույն արագությունը 70 կմ/ժ է, մերձքաղաքային ու տեղական հաղորդակցության ավտոբուսերինը՝ 80 կմ/ժ, միջքաղաքայիններինը՝ 100 կմ/ժ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png