Հայկական դրամ
| Հայկական դրամ |
|||
|---|---|---|---|
|
|||
| ISO 4217 կոդ | AMD | ||
| Երկիր | |||
| Պաշտոնական օգտագործում |
|||
| Կազմված է | 100 լումայից | ||
| Սիմվոլ | |||
| Մետաղադրամներ | 10, 20, 50 100, 200, 500 դրամ |
||
| Թղթադրամներ | 1000, 5000, 10 000 20 000, 50 000, 100 000 դրամ |
||
| Կենտրոնական_բանկ | Հայաստանի Կենտրոնական բանկ | ||
| Վեբ-կայք | www.cba.am | ||
| 1 USD | = 370,18 AMD | ||
| 1 EUR | = 549,87 AMD | ||
| 1 GBP | = 617,42 AMD | ||
| 1 RUB | = 13,56 AMD | ||
Դրամը (կոդ՝ AMD) Հայաստանի արժույթն է: ԱՊՀ-ի ամենակայուն արժույթներից է (2001-ի հունվարին փոխարժեքը եղել է 556 դրամ մեկ դոլարի դիմաց):[1] Հայկական դրամի խորհրդանշանն է
նշանը։
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Նորանկախ Հայաստանի Հանրապետության դրամական միավորը շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին։[2]
Դրամի գրանշանը [խմբագրել]
Դրամի գրաֆիկական խորհրդապատկերն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի ծնունդը։ 2001 թվականին նա գրանշանին վերաբերող փաստաթղթային փաթեթը փոխանցում է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա նաև փոխանցում է փաթեթի պատճենը Գարեգին Բ կաթողիկոսին և նրանից օրհնություն խնդրում։
Այս ձեռնարկումներին հաջորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հայկական դրամի գրանշանի մրցույթը, որի արդյունքում ընտրվում են Կարեն Կոմենդարյանի և նկարիչ Ռուբեն Արուտչյանի առաջարկած տարբերակները։
2003 թվականին սույն գրանշանը ներառվում է 10000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում։ 2007 թվականին գրանշանը հաստատվում է ազգային խորհրդանշանների ստանդարտների համակարգում։ Նույն թվականին Կարեն Կոսմենդարյանն այն ներկայացրել է նաև ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած ԱՐՄԹԵՔ-2007 բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում՝ հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ ներառելու նպատակով։[2]
Թղթադրամներ [խմբագրել]
1993-1995 շարքի թղթադրամներ [խմբագրել]
1993-ից մինչև 1995 տպագրված թղթադրամները շրջանառությունից հանվեցին 2005 թվականին։
| Դիմերես | Դարձերես | Արժողություն | Հիմնական գույն | Երեսի նկարագրություն | Դարձերեսի նկարագրություն |
|---|---|---|---|---|---|
| 10 Դրամ | Սրճագույն/Մանուշակ | Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանը և Սասունցի Դավթի արձանը | Արարատ | ||
| 25 Դրամ | Դեղին/Սրճագույն/Կապույտ | Ուրարտական սեպագիր տախտակ և մի առյուծի քանդակ Էրեբունու ամրոցից | Զարդարանքներ | ||
| 50 Դրամ | Կապույտ/Կարմիր | Ազգային Պատկերասրահը և Հայաստանի Ազգային Պատմական Թանգարանը | Հայաստանի խորհրդարանի շենքը | ||
| 100 Դրամ | Կապույտ/Մանուշակագույն/Կարմիր | Արարատը և Զվարթնոցի մայր տաճարը | Հայաստանի Օպերայի և Բալետի Թատրոն | ||
| 200 Դրամ | Սրճագույն/Կանաչ/Դեղին/Կարմիր | Սբ. Հռիփսիմե տաճարը Էջմիածնում | Զարդարանքներ | ||
| 500 Դրամ | Կանաչ/Սրճագույն/Կապույտ | Արարատ և Տիգրան Մեծի չորս-դրախմանոց | Զարդարանքներ | ||
| 1000 Դրամ | Սրճագույն/Նարնջագույն | Մեսրոպ Մաշտոցի արձանը և Մատենադարանը | 7-րդ դարի կոթողի հուշարձան՝ Անիից | ||
| 5000 Դրամ | Կանաչ/Դեղին/Մանուշակագույն | Գառնիի տաճարը | Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխը, որը պահվում է Բրիտանական Թանգարանում |
1998 շարքի թղթադրամները [խմբագրել]
50, 100 և 500 դրամի թղթադրամները դուրս են եկել շրջանառությունից և փոխարինվել մետաղադրամներով: 50000 դրամի թղթադրամը լույս է տեսել 2001 թվականին՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ:
| Դիմերես | Դարձերես | Արժողություն | Հիմնական գույն | Երեսի նկարագրություն | Դարձերեսի նկարագրություն |
|---|---|---|---|---|---|
| 50 Դրամ | Վարդագույն/Կապույտ/Մոխրագույն | Արամ Խաչատրյան | Տեսարան Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից և Արարատ | ||
| 100 Դրամ | Կապույտ/Մոխրագույն | Վիկտոր Համբարձումյան | Բյուրականի աստղադիտարան | ||
| 500 Դրամ | Մոխրագույն | Ալեքսանդր Թամանյան | Ալեքսանդր Թամանյանի նախագծած Կառավարության Տունը Երևանում | ||
| 1000 Դրամ | Կանաչ/Վարդագույն | Եղիշե Չարենց | Հին Երևանի պատկեր | ||
| 5000 Դրամ | Դեղին/Կանաչ | Հովհաննես Թումանյան | Լոռու բնությունը՝ Մարտիրոս Սարյանի նկարներից | ||
| 10,000 Դրամ | Մանուշակագույն | Ավետիք Իսահակյան | Հին Գյումրու պատկեր | ||
| 20,000 Դրամ | Դեղին/Կարմիր/Սրճագույն | Մարտիրոս Սարյան | Դրվագ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» բնապատկերից | ||
| 50,000 Դրամ | Սրճագույն/Կարմիր | Էջմիածնի մայր տաճար | Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ Մեծ թագավորը բարձրացնում են հայկական եկեղեցին. աջում՝ խաչքար Կեչառիս վանքից | ||
| 100,000 Դրամ | Կապույտ/Սրճագույն | Եդեսիայի Աբգար Ե թագավորը | Կենտրոնում Թադեոս առաքյալը փոխանցում է Հիսուս Քրիստոսի (կենդանի նկարած) պատկերը Եդեսիայի Աբգար Ե թագավորին:[3] |
Մետաղադրամներ [խմբագրել]
| Մետաղադրամ | Արժողություն |
|---|---|
| 10 Դրամ | |
| 20 Դրամ | |
| 50 Դրամ | |
| 100 Դրամ | |
| 200 Դրամ | |
| 500 Դրամ |
Հետաքրքրաշարժ փաստեր [խմբագրել]
- Հայկական դրամի 15-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկի դիմաց 2008 թ. տեղադրվել է դրամին նվիրված ու դրամը խորհրդանշող բրոնզե արձան։ Հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է։
- 1993 թվականի նմուշի 10-դրամանոց թղթադրամի վրա կար տառասխալ. «ՏԱՍԸ ԴՐԱՄ»-ի փոխարեն գրված էր «ՏԱՍ ԴՐԱՄ»։
- Սխալով էր նաև նույն թվականի նմուշի 25-դրամանոց թղթադրամը. «ՔՍԱՆՀԻՆԳ» բառը գրված էր բացատով` «ՔՍԱՆ ՀԻՆԳ»։
- Սխալ կար նաև նույն թվականի նմուշի 50-դրամանոցի վրա. գրված էր «ՀՒՍՈՒՆ ԴՐԱՄ» («վյուն»-ով), պետք է լիներ «ՀԻՍՈՒՆ ԴՐԱՄ» («ինի»-ով)։
Տես նաև [խմբագրել]
| Ներկա AMD Փոխարժեքները | |
|---|---|
| Currate.com կայքից՝ | CAD CHF EUR GBP JPY RUB USD |
| XE.com կայքից՝ | CAD CHF EUR GBP JPY RUB USD |
| OANDA.com կայքից՝ | CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Աղբյուրներ [խմբագրել]
|
|
Տնտեսագիտություն |
- ↑ «Webster-ի բառարան՝ Դրամ»։ http://www.websters-online-dictionary.org/dr/dram.html#NonFictUsage։ Վերցված է 2009-10-01։
- ↑ 2,0 2,1 Աննա Ալոյան (Ձմեռ 2008-2009թթ.)։ «Հայկական Դրամի և Գրանշանի Ծնունդը»։ Էկոնոմիա։ 3(9)
- ↑ «Բիզնես 24 - Հայկական Բիզնես Օրաթերթ - Կենտրոնական բանկը թողարկել է 100000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ»։ http://www.b24.am/finance/100000_dram_240309.html։
Արտաքին հղումներ [խմբագրել]
