Հատակագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հատակագիծ, հատակաձև, կառույցի հորիզոնական կտրվածքի օրտոգոնալ պրոյեկցիայի գրաֆիկական պատկերը որոշակի մասշտաբով։ Ըստ հորիզոնական կտրվածքի մակարդակի կազմվում են առաջին, երկրորդ, նկուղային և այլ հարկերի հատակագծեր։ Ելնելով կիրառման նպատակից, հատակագծի վրա կարող են նշվել որմերը, հենքերը և այլ կառուցվածքային տարրերը, կահույքի դասավորությունը ինտերիերում, արտադրական պրոցեսների տեխնոլոգիական սխեմաները, ջեռուցման համակարգերի և այլ սխեմաները։ Ի տարբերություն սովորական հատակագծիի, գլխավոր հատակագծի գետնի մակերեսի մակարդակով պատկերում է կառույցի տեղադրումը կամ անսամբլային համադրումը այլ շինությունների հետ տվյալ տեղամասում։ Այս դեպքում նշվում են մատույցները, կանաչապատումը, ճանապարհները ևն։ Նշվող բոլոր օբյեկտները պատկերվում են արտաքին ընդհանուր ուրվագծերով (առանց մանրամասնությունների), որպես տեսք վերևից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png