Քարտեզ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարտեզ, տարածքի փոքրացված ընդհանրացված պատկերն է, որին բնորոշ է յուրահատուկ մասշտաբ, պրոյեկցիա և պայմանական նշաններ։ Շատ քարտեզներ ստատիկ են, հիմնականում երկչափ, սակայն գոյություն ունեն նաև դինամիկ, եռաչափ քարտեզեր։ Այն ցույց է տալիս բնական և հասարակական օբյեկտների և երևույթների տեղադիրքը, վիճակը և փոխադարձ կապը տարածության և ժամանակի մեջ։
Բովանդակություն |
[խմբագրել] Դասակարգում
Աշխարհագրական քարտեզները դասակարգվում են ըստ հետևյալ հատկանիշների․
[խմբագրել] Ըստ մասշտաբի
- Խոշորամասշտաբ (1:200000 և ավելի խոշոր)
- Միջին (1:200000-1:1000000)
- Փոքրամասշտաբ (փոքր 1:1000000)
[խմբագրել] Ըստ բովանդակության
- Ընդհանուր աշխարհագրական քարտեզ - պատկերում են բոլոր աշխարհագրական երևույթները, այդ թվում ռելիեֆը, ջրագրությունը, հողաբուսական ծածկը, բնակավայրերը, հաղորդակցության ուղիները, սահմանները և այլն։ Ընդհանուր աշխարհագրական խոշորամասշտաբ քարտեզները, որում պատկերված են տեղանքի բոլոր օբյեկտները, կոչվում են տեղագրական։
- Թեմատիկ քարտեզ-Ցույց են տալիս բնական երևույթների, բնակչության, տնտեսության տեղադիրքը, դինամիկան և փոխադարձ կապը։ Այս քարտեզների ստեղծման համար անհրաժեշտ է ընդհանուր աշխարհագրական հիմք, որի վրա տեղադրվում են թեմատիկ տարրերը։
[խմբագրել] Արտաքին հղումներ