Հարթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու հատվող հարթություններ

Հարթություն, երկրաչափության հիմնական հասկացություններից, որի անուղղակի սահմանումը սովորաբար տրվում է երկրաչափության աքսիոմների օգնությամբ։ Այդպիսի աքսիոմներից են.

  1. Հարթության հետ երկու ընդհանուր կետ ունեցող յուրաքանչյուր ուղիղ գիծ գտնվում է այդ հարթությունում
  2. Մեկ ուղղի չպատկանող երեք կետով անցնում է մեկ և միայն մեկ հարթություն
  3. Եթե երկու տարբեր հարթություններ ունեն ընդհանուր կետ, ապա նրանց հատումն ուղիղ գիծ է

Նիկոլայ Լոբաչևսկին, շարժումն ու հեռավորությունն ընդունելով որպես հիմնական հասկացություններ, հարթությունը սահմանել է որպես տրված երկու կետից հավասարահեռ կետերի բազմություն։

Դեկարտյան ուղղանկյուն կոորդինատային համակարգում հարթությունը որոշվում է առաջին աստիճանի հավասարումով՝

ax + by+cz+d= 0, ընդ որում (a, b, c) վեկտորն ուղղահայաց է հարթությանը։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png