Նիկոլայ Լոբաչևսկի
| Նիկոլայ Լոբաչևսկի | |
|---|---|
(մաթեմատիկոս) |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Никола́й Ива́нович Лобаче́вский |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 1, 1792 |
| Ծննդավայր՝ | Նիժնի Նովգորոդ (Ռուսաստան) |
| Վախճանի օր՝ | փետրվարի 24, 1856 |
| Վախճանի վայր՝ | Կազան (Ռուսաստան) |
Նիկոլայ Իվանի Լոբաչևսկի (ռուս.՝ Никола́й Ива́нович Лобаче́вский, ծնվ. 1972 դեկտեմբերի 1-ին Նիժնի Նովգորոդ,- մահ. 1856 փետրվարի 24-ին Կազան) - ռուս մաթեմատիկոս։ Նիկոլայ Լոբաչևսկին 1807 - 1811 թթ. ուսանել է և ապա դասավանդել է Կազանի համալսարանում, որտող 1816 թ. ստացել է պրոֆեսորի կոչում։ 1820 - 1822 թթ. նա եղել է այդ համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1827 - 1846 թթ. ռեկտոր։ 1830 թ. Լոբաչևսկին հրատարակել է իր ստեղծած նոր երկրաչափության հիմունքները, որոնք թերևս սկզբում չնդունվեցին, բայց հետագայում մեծ ազդեցություն ունեցան 19-րդ դարի մաթեմատիկական մտածողության վրա։
Նիկոլայ Լոբաչևսկին աշխատանքներ ունի հանրահաշվի, մաթեմատիկական անալիզի, հավանականությունների տեսության, մեխանիկայի, ֆիզիկայի, աստղագիտության վերաբերյալ։
Լոբաչևսկին ստեղծել է նոր՝ Էվկլիդեսյանից տարբեր երկրաչափություն՝ Լոբաչևսկու երկրաչափությունը, որն արմատապես փոխեց տարածության բնույթի մասին մինչ այդ իշխող պատկերացումնորը և մեծապես խթանեց մաթեմատիկական մտածողության զարգացմանը։
[խմբագրել] Աղբյուրներ
- Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1,հատոր 1:Երևան 2008, էջ 403