Դեկտեմբերի 1
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| << | Դեկտեմբեր | >> | ||||
| Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
| 1 | ||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
| 30 | 31 | |||||
Դեկտեմբերի 1 տարվա 335-րդ (336-րդ նահանջ տարիներում) օրն է:
Բովանդակություն |
[խմբագրել] Դեպքեր
- 1824 - Թիֆլիսում բացվեց Ներսիսյան դպրոցը (շարունակեց գործել մինչև 1924թ.):
- 1827 - Սուլթան Մահմուդ II-ը շուրջ 12 հազար հայ կաթոլիկներ է արտաքսում Կ. Պոլսից, որոնցից 4 հազարը ցրտից մեռնում են ճանապարհին, իսկ մնացածները անցնում Փոքր Ասիայի գավառները:
- 1827 - Շուշիի հայկական տպարանի հիմնադրումը:
- 1876 - Թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվեց Վանի շուկան, զգալի նյութական վնաս հասցվեց տեղի բնակչությանը:
- 1894 - Հրատարակվեց Հայ բանվոր հեղափոխականների ասոցիացիայի նոր օրգան «Կռիվ» թերթ:
- 1914 - Սարիղամիշի օպերացիան, Էնվեր փաշայի բանակի ջախջախումը:
- 1915 - Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը հաղորդում է. «Թուրքերը հայերի նկատմամբ կատարել են գագաթնակետին հասնող բռնություններ: Հայերի տառապանքն այնքան անգութ է և սարսափելի, որ դժվար է որևէ կերպ անվանել այն: Դրանք նման են այնպիսի անգթությունների, որոնք պատճառել են նվաճող ազգերի հետևորդները, ինչպես Աթթիլայի և Չինգիզ Խանի: Դա զարհուրելի է, որ այսպիսի բաներ կարող են կատարվել և մեր երկիրը, այնուամենայնիվ, կարող է չեզոք մնալ»:
- 1917 - Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ բանաստեղծ Վահան Տերյանը:
- 1920 - Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր:
- 1921 - Հայաստանում սկսվում են գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները:
- 1923 - Երևանում բացվում է Հայաստանի պետական կոնսերվատորիան:
- 1929 - Սկսում է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը:
- 1941 - Երևանում կազմավորվում է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ:
- 1953 - Չիկագոյում լույս է տեսնում «Փլեյբոյ» ամսագրի առաջին համարը։
- 1989 - Երևանում կայացած Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի միացյալ նիստում ընդունվեց պատմական որոշում՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:
[խմբագրել] Ծնունդներ
- 1921 - Լուսիկ Կարապետյան, հայ գրականագետ (մ. 2009)։
- 1955 - Սերժ Ավետիքյան, ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ
[խմբագրել] Մահեր
- 1899 - Մահացավ հասարակական գործիչ և հրապարակագիր Տիգրան Երկաթը:
- 1903 - Մահացավ պատմաբան, աշխարհագետ, բանասեր Մանվել Քաջունին, (ծ. 1823):
- 2009 - Լուսիկ Կարապետյան, հայ գրականագետ (ծ. 1921)։