Մաթեմատիկական անալիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաթեմատիկական անալիզ, մաթեմատիկայի որոշ բաժինների համախմբություն՝ նվիրված անվերջ փոքրերի մեթոդով ֆունկցիաների ուսումնասիրությանը։ Մաթեմատիկական անալիզը սիստեմավորված տեսքով կազմավորվել է Ի. Նյուտոնի, Գ. Լայբնիցի, Լ. էյլերի, ինչպես նաև XVII-XVIII դդ. ուրիշ մաթեմատիկոսների աշխատանքների շնորհիվ։ Տրամաբանորեն դժվար է սահմանագծել Մաթեմատիկական անալիզի ուսումնասիրության ոլորտները։ «Մաթեմատիկական անալիզ» տերմինը ավելի շուտ ուսումնական բնույթ է կրում ԽՍՀՄ-ում Մաթեմատիկական անալիզի դասընթացը իր մեջ ներառում է հետևյալ բաժինները. անալիզի ներածություն (ֆունկցիա, սահման, անընդհատություն), դիֆերենցիալ հաշիվ և ինտեգրալ հաշիվ, շարքեր (ներառյալ Ֆուրիեի)։ Մաթեմատիկական անալիզի դասավանդման մեջ էլ ավելի են ներթափանցում ֆունկցիոնալ անալիզի և տոպոյոգիայի գաղափարներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png