Ինֆորմատիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինֆորմատիկան ուսումնասիրում է ինֆորմացիայի և հաշվարկման տեսական հիմմունքները, և կոմպյուտերային համակարգներում նրանց իրականացման և գործածման կիրառական միջոցները: Ինֆորմատիկայի տիրույթի մեջ են մտնում ինչպես տեսական (ալգորիթմերի անալիզ, հաշվարկման բարդության տեսություն, ավտոմատների տեսություն), այնպես էլ կիրառական գիտական ճյուղեր (կենսաինֆորմատիկա, օպերացիոն համակարգեր, համակարգչային ցանցեր, տվյալների բազաներ, տեղեկատվության անվտանգություն, շարժական սարքեր):

Ինֆորմատիկան ընդարձակ գիտություն է, հետևապես չի սահմանափակվում էլեկտրոնաին հաշվիչ մեքենաների ուսումնասիրմամբ: Նիդերլանդացի գիտնական Էդսգեր Դեիկստրան ասել է՝ «Ինֆորմատիկան այնքանով է գիտություն համակարգիչների մասին, որքանով աստղագիտությունը՝ հեռադիտակի»։ Հասարակության մեջ, ինչպես նաև դպրոցներում, շփոթում են ինֆորմատիկան բազմաթիվ պատրաստական դասընթացների հետ:[1]

Բովանդակություն

[խմբագրել] Ինֆորմատիկայի կրթությունը Հայաստանում

[խմբագրել] Պատմությունը

"Newmark" անալոգային համակարգիչը, 1960 թ.
Ալան Թյուրինգի հուշարձանը Սաքվիլ Զբոսայգում

«Ինֆորմատիկա» անունն առաջին անգամ օգտագործել է գերմանացի գիտնական Կարլ Շտեինբուքը 1957[2] թվականին: Ինֆորմատիկաի առաջին ֆակուլտետը ստեղծվել է 1962[3] թվականի Հոկտեմբերին՝ Փրդյուի համալսարանում:

Մինչև 1920-ականները, համակարգիչ անվանում էին մարդկանց, հիմնականում՝ կանանց որոնք սովորաբար աշխատում էին ֆիզիկոսի ղեկավարության տակ և կատարում էին մաթեմատիկական հաշվարկներ: Նրանց կատարած հաշվարկումներն առանձնահատուկ գյուտարարություն կամ ներըմբռնում չէր պահանջում, հետևաբար, 1920-ականներին ստեղծվեցին առաջին հաշվիչ մեքենաները:

Այս մեքենաների մի մասը, որն աշխատում էր շարունակական արժեքների հետ, հայտնի դարձավ որպես անալոգաին հաշվիչ մեքենա: Իրենց առջև դրված խնդիրների լուծման համար այս մեքենաներն օգտագործում են շարունակական ֆիզիկական երևույթների (էլեկտրական, մեխանիկական, հիդրավլիկ) քանակություններ: Ի տարբերություն անալոգային սարքերի, թվային մեքենան լոգիկական սարք է և սահմանափակված չէ վերոհիշյալ ֆիզիկական երևույթների հատկություններով, հետևաբար կարող է կատարել ամեն տեսակի «զուտ մեխանիկական» աշխատանք: Առաջին այսպիսի լոգիկական մեքենա ստեղծել է ինֆորմատիկայի հայր՝ Ալան Թյուրինգը, որին այսօր անվանում են Թյուրինգի մեքենա:

Ժամանակակից համակարգիչը, որը մինչև ավելի արագ հիշողության սարքերի հնարումը օգտագործում էր տարբերության շարժիչներ, պատկանում է հաշվիչ մեքենաների թվային դասին, հետևաբար Թյուրինգի մեքենաի կատարելագործված տարբերակ է:

[խմբագրել] Ինֆորմատիկայի բաժինները

[խմբագրել] Տեսական ինֆորմատիկա

Տեսական ինֆորմատիկայի տիրույթին են պատկանում նաև Գրաֆների տեսությունը և Տիպերի տեսություն:

[խմբագրել] Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ

  • Ալգորիթմների անալիզն ուսումնասիրում է ալգորիթմները, և նրանց իրագորձման համար անհրաժեշտ ռեսուրսների քանակը պարզելու համար:

[խմբագրել] Ծրագրավորում

[խմբագրել] Համակարգչի կառուցվածք

[խմբագրել] Թվային և սիմվոլիկ հաշվարկում

[խմբագրել] Կիրառական ինֆորմատիկա

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Առասպելներ և կանխակալ կարծիքներ - Քեմբրիջի Համալսարան (Անգլերեն)
  2. K. Steinbuch (1957) Informatik: Automatische Informationsverarbeitung = «Ինֆորմատիկա: ավտոմատ ինֆորմացիայի մշակում» (Գերմաներեն)
  3. Փրդյուի Համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետների պատմությունը (Անգլերեն)
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով