Միջնակարգ կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջնակարգ կրթություն, կրթության հիմնական աստիճանի ավանդական անվանումը երկրների մեծ մասի կրթական համակարգում։ Որպես տարրական և բարձրագույն կրթության միջանկյալ աստիճան առավել պարզորոշ ձևավորվել է միջին դարերի վերջում՝ կապված արտադրության, գիտության, մշակույթի առաջընթացի հետ։ 15-րդ-16-րդ դարերում կոչվել է դասական կրթություն (ուսումնական հաստատությունը՝ գիմնազիա)։ 18-րդ դարում դասականի հետ միասին տարածում գտավ ռեալական կրթությունը (ռեալական ուսումնարաններ)։ Մինչհեղափոխական Ռուսաստանում ընդհանուր Միջնակարգ կրթություն էին տալիս գիմնազիաները, ռեալական և առևտրական ուսումնարանները։ Գոյություն ունի ընդհանուր և մասնագիտական միջնակարգ կրթություն։

Ընդհանուր Միջնակարգ կրթության նպատակն է սովորողներին զինել գիտությունների հիմունքների համակարգված գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են տնտեսության, մշակույթի, կենցաղի տարբեր բնագավառներում աշխատելու և մասնագիտական կրթություն ստանալու համար։ Ընդհանուր Միջնակարգ կրթություն իրականացվում է միջնակարգ հանրակրթական դպրոցում։

Մասնագիտական Միջնակարգ կրթություն ստեղծվում է ընդհանուր Մասնագիտական կրթության և որոշակի մասնագիտության բնագավառների տեսական ու գործնական գիտելիքների, մասնագիտական ունակությունների և հմտությունների ամբողջությունից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 594