Պաֆնուտի Չեբիշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաֆնուտի Չեբիշև
Пафнутий Чебышёв
Ծնվել էմայիսի 4 (16), 1821[1]
Akatovo, Բորովսկի ուեզդ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1894[2][1] (73 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, վիճակագրագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտհավանականությունների տեսություն, թվերի տեսություն, կիրառական մաթեմատիկա, կիրառական մեխանիկա, մաթեմատիկական անալիզ, երկրաչափություն, մաթեմատիկա, մեխանիկա, Վիճակագրություն[4] և անալիտիկ երկրաչափություն[4]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[1][5], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա[6], Պրուսիայի գիտությունների ակադեմիա[6], Բոլոնիայի ինստիտուտի գիտությունների ակադեմիա[6], Իտալիայի թագավորական ակադեմիա[6] և Սանկտ Պետերբուրգի մաթեմատիկական ընկերություն
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1841) և Սանկտ Պետերբուրգի համալսարան[7]
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2][8]
Գիտական ղեկավարՆիկոլայ Բրաշման[9]
Եղել է գիտական ղեկավարԴմիտրի Գրավե, Ալեքսանդր Կորկին[10], Ալեքսանդր Լյապունով[11], Անդրեյ Մարկով[12], Վլադիմիր Մարկով[13], Կոնստանտին Պոսսե[14], Եգոր Զոլոտարյով[15], Պավել Օսիպովիչ Սոմով, Յուլիան Սոխոցկի և Անդրեյ Կիսելյով
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
 Pafnuty Chebyshev Վիքիպահեստում

Պաֆնուտի Լվովիչ Չեբիշև (ռուս.՝ Пафнутий Львович Чебышёв) (մայիսի 4, մայիսի 4 (16), 1821[1], Akatovo, Բորովսկի ուեզդ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1894[2][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, Սանկտ Պետերբուրգի մաթեմատիկական դպրոցի հիմնադիր, Գիտությունների ակադեմիայի (1859)[17] և 24 այլ երկրների ակադեմիկոս[18]։

Չեբիշևի հետազոտությունները վերաբերում են մաթեմատիկական անալիզին, հավանականությունների տեսությանը, թվերի տեսությանը, մեխանիզմների տեսությանը և մաթեմատիկայի ու հարակից գիտությունների այլ բնագավառների։ Մաթեմատիկական անալիզի բնագավառում Չեբիշևը հետազոտել է իռացիոնալ արտահայտությունների ինտեգրելիության հարցերը, ստացել է դիֆերենցիալ երկանդամի ինտեգրելիության պայմանները։ Կառուցել է օրթոգոնալ բազմանդամների ընդհանուր տեսությունը, ստացել մոտավոր ինտեգրման բանաձևեր։ Չեբիշևը ֆունկցիաների կոնստրուկտիվ տեսության հիմնադիրն է․ կառուցել է հանրահաշվական և եռանկյունաչափական բազմանդամներով և ռացիոնալ ֆունկցիաներով հավասարաչափ լավագույն և քառակուսային մոտարկումների տեսությունը։ Հավանականությունների տեսության մեջ Չեբիշևի հիմնական վաստակը պատահական մեծությունների համակարգված ուսումնասիրումն է, սահմանային թեորեմների ապացուցումը նոր եղանակով, մեծ թվերի օրենքի առավել ընդհանուր տեսքով ապացուցումը և այլն։ Թվերի տեսության մեջ Չեբիշևը էապես զարգացրել է պարզ թվերի բաշխման հարցի հետազոտումը։ Մեքենաների և մեխանիզմների տեսության մեջ Չեբիշևի աշխատանքները վերաբերում են հոդակապային մեխանիզմների սինթեզին։

Չեբիշևի աշխատանքները դեռևս նրա կենդանության օրոք ճանաչում են ստացել Ռուսաստանում և արտասահմանում։ Նա ընտրվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի (1871), Փարիզի գիտությունների ակադեմիայի (1874), Լոնդոնի թագավորական ընկերության (1877) և արտասահմանյան այլ ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ կամ պատվավոր անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 686