ԱՄՆ դոլլար
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ դոլլարը (տարադրամի կոդը՝ USD և 840) Ամերիկայի Միացյալ Նահանգների տարադրամն է։ Սովորաբար ԱՄՆ դոլլարը նշելու համար օգտագործում են դոլլարի նշանը - $ կամ US$, որպեսզի չառաջանա խառնաշփոթ այլ երկրների դոլլարների հետ։ Մեկ դոլլարը բաժանվում է 100 ցենտի։
Ընդունվելով Հուլիսի 6-ին, 1785 թ. [1], ԱՄՆ դոլլարը միջազգային գործարքներում ամենաշատ օգտագործվող տարադրամն է ։[2] Մի քանի երկրներ օգտագործում են ԱՄՆ դոլլարը որպես նրանց պաշտոնական տարադրամ և շատ ուրիշներ թույլ են տալիս այն դե ֆակտո ամենուրեք օգտագործվի։ 1995-ին, 380 միլիարդ ԱՄՆ դոլլար կար շրջանառության մեջ, որից երկու երրորդը Միացյալ Նահանգներից դուրս։ 2005-ին այդ թիվը կրկնապատկվել է, հասնելով $760 միլիարդին, մոտավորապես կեսից մինչև երկու երրորդը գտնվելով ԱՄՆ-ից դուրս,[3] ցուցաբերելով մոտ 7.6% տարեկան աճ։ Այնուամենայնիվ 2006-ի դեկտեմբերին, ըստ շրջանառության մեջ գտվող կանխիկ թղթադրամի գումարային արժեքի ցուցանիշի Եվրոն անցավ դոլլարին։ Շրջանառության մեջ գնտվող Եվրո թղթադրամի արժեքը հասել էր ավելի քան €610 միլիարդի, որն այն պահին համարժեք էր US$802 միլիարդին։[4]