Հայաստանի տնտեսություն
Հայաստանը ազգաբնակչության խտությամբ երկրորդն է նախկին Սովետական հանրապետություններից։
Այն գտնվում է Սև ծովի և Կասպից ծովի միջև, սահմանակից է հյուսիսից և արևելքից Վրաստանին և Ադրբեջանին, իսկ հարավից և արևմուտքից Իրանին և Թուրքիաին։
Համաձայն Ֆորբս ամսագրի Հայաստանը 2011 թվականի տվյալներով աշխարհում երկրորդն է վատ տնտեսական ցուցանիշներով։ [1][2][3]
Մինչ անկախությունը Հայաստանի տնտեսությունը արդյունաբերական էր՝ գերակա ուղղություններն էին, քիմիական արդյունաբերությունը, էլեկտրոնիկան, մեքենաշինությունը, կաուչուկի արտադրությունը, սննդարդյունաբերությունը և տեքստիլը, այն խիստ կախված էր ներմուծվող հումքից։ Սովետական Միության փլուզումից առաջ 1991 թ. գյուղատնտեսությունը նյութական արտադրության միայն 20% էր կազմում, իսկ զբաղվածությունը գյուղատնտեսության մեջ միայն 10%։ Հայաստանի հանքարդյունաբերությունն է կապար, ցինկ, ոսկի և պղինձ։
Էներգիայի գերակշռող մասը արտադրվում է Ռուսաստանից ներկրվող վառելիքով ներառյալ գազը և միջուկային վառելիքը (միակ ատոմակայանի համար)։ Տեղական գլխավոր էներգոռեսուրսը հիդրոէլեկտրականությունն է։
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ ««Ֆորբս». Հայաստանը երկրորդ վատագույն տնտեսություն ունեցողն է աշխարհում». ԱրմենիաՆաու. Հուլիսի 6, 2011. http://armenianow.com/hy/economy/30867/forbes_report_worst_economy_armenia։ Վերցված է Հուլիսի 6, 2011.
- ↑ «Հայաստանն աշխարհի երկրորդ վատագույն տնտեսությունն է. Ֆորբս». Թերթ.ամ. Հուլիսի 6, 2011. http://tert.am/am/news/2011/07/06/forbes/։ Վերցված է Հուլիսի 6, 2011.
- ↑ «Ֆորբսի համաձայն Հայաստանի տնտեսությունն աշխարհի ամենավատ տնտեսությունների շարքում 2-րդն է». Պանարմենիան. Հուլիսի 6, 2011. http://www.panarmenian.net/arm/news/73879/։ Վերցված է Հուլիսի 6, 2011.
|
|
Տնտեսագիտություն |