Պորտալ:Տնտեսագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ: Տնտեսագիտություն Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ

Պորտալ:Տնտեսագիտություն/box-header

Tigran Mets.jpg

Տնտեսագիտությունը գիտություն է տնտեսության զարգացման ընդհանուր տնտեսական օրենքների մասին և այդ տնտեսության զարգացումը դիտարկում է արտաքին միջավայրի հետ փոխգործակցությամբ:

Հայաստանի Հանրապետության գործող ամենախոշոր տնտեսագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունը համարվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ուր սովորում է ավելի քան 6000 ուսանող:

Պորտալ:Տնտեսագիտություն/box-header

Մարքեթինգ միքսի տարրերը

Մարքեթինգ (անգլերեն՝ marketing) բառն առաջացել է անգլերեն market բառից, որը նշանակում է շուկա, իսկ «մարքեթինգ» տերմինը նշանակում է գործել շուկայում։

Մարքեթինգի հայաֆիկացրած տարբերակներ են համարվում՝ շուկայաբանությունը կամ շուկայագիտությունը, սակայն այս տերմինները լիարժեքորեն չեն արտահայտում մարքեթինգի՝ իբրև բիզնեսի, փիլիսոփայության բովանդակությունը: Այդ իսկ պատճառով հայ մարքեթոլոգները հակված են օգտագործել «մարքեթինգ» տերմինը։

Մարքեթինգ հասկացողությունը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1902 թ.-ին «Մենեջմենթի ամերիկյան դպրոցի» ներկայացուցիչների կողմից, բայց առավել լայն կիրառում է ստացել 1950-ական թվականներից սկսած։

Գոյություն ունի մարքեթինգի շուրջ 2000 սահմանում։ Առավել հայտնի և ընդունված են հետևյալ 2 սահմանումները.

Ըստ Ամերիկյանն Մարքեթինգային Ասոցիացիայի «Մարքեթինգը ապրանքների, ծառայությունների, կազմակերպությունների, մարդկանց, տարածքների և գաղափարների պահանջարկի կանխատեսումն է, կառավարումը և բավարարումը փոխանակման միջոցով»։(մանրամասն...)

Պորտալ:Տնտեսագիտություն/box-header Մուշեղ Համբարձումի Ադոնց (1910, մայիսի 3 - 1994, Երևան) — հայ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր։

Ծնվել է Բաքվում։ 1931-ին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1945-48-ին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրայում։ Երակար տարիներ պաշտոնավարել է Հայաստանի ԲՈՒՀ-երում։ 1958-ին պաշտպանել է դիսերտացիա «Արևելյան Հայաստանի տնտեսական զարգացումը 19-րդ դարում» թեմայով, որի համար նրան շնորհվել է դոկտորի գիտական աստիճան։ 1961-66-ին վարել է ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի դիրեկտորի տեղակալի պաշտոնը։ 1966-ին նշանակվել է ՀԽՍՀ տնտեսագիտական ինստիտուտի դիրեկտոր։ (մանրամասն...)

Պորտալ:Տնտեսագիտություն/box-header

  • ․․․ որ Նուրիել Ռուբինիին Forbes–ը 2010թ.-ի աշնանը ճանաչել է որպես աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետ։ Նա դեռևս 2005-2006թթ.-ին կանխատեսել էր ֆինանսատնտեսական ճգնաժամը:
  • ․․․ որ տնտեսագիտության ոլորտում իրենց գործունեության համար 2010թ.-ի հոկտեմբեր ամսին նոբելյան մրցանակ են ստացել Փիթեր Դայմոնդը ու Դեյլ Մորթենսենը` ԱՄՆ-ից, և Քրիստոֆեր Փիսարիդեսը` Կիպրոսից:

Պորտալ:Տնտեսագիտություն/box-header

Euro-Banknoten.jpg
Եվրո թղթադրամներ

Պորտալ:Տնտեսագիտություն/box-header

USDnotes.jpg

ԱՄՆ դոլարը (տարադրամի կոդը՝ USD և 840) Ամերիկայի Միացյալ Նահանգների տարադրամն է։ Սովորաբար ԱՄՆ դոլարը նշելու համար օգտագործում են դոլարի նշանը - $ կամ US$, որպեսզի չառաջանա խառնաշփոթ այլ երկրների դոլարների հետ։ Մեկ դոլարը բաժանվում է 100 ցենտի։ Ընդունվելով Հուլիսի 6-ին, 1785 թ., ԱՄՆ դոլարը միջազգային գործարքներում ամենաշատ օգտագործվող տարադրամն է ։ Մի քանի երկրներ օգտագործում են ԱՄՆ դոլարը որպես պաշտոնական տարադրամ և շատ ուրիշներ թույլ են տալիս այն դե ֆակտո ամենուրեք օգտագործվի։1995-ին, 380 միլիարդ ԱՄՆ դոլար կար շրջանառության մեջ, որից երկու երրորդը Միացյալ Նահանգներից դուրս։ 2005-ին այդ թիվը կրկնապատկվել է, հասնելով $760 միլիարդին, մոտավորապես կեսից մինչև երկու երրորդը գտնվելով ԱՄՆ-ից դուրս(մանրամասն...)

Պորտալ:Տնտեսագիտություն/box-header


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով