Օլիվեր Հարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվեր Հարթ
անգլ.՝ Oliver Hart
Ծնվել էհոկտեմբերի 9, 1948(1948-10-09)[1][2] (75 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]
Բնակության վայր(եր)Քեմբրիջ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտօրենք և տնտեսություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4]
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան, Ուորիքի համալսարան և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[5]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարՄայքլ Ռոթշիլդ
Եղել է գիտական ղեկավարԴևիդ Ս. Շարֆշտեյն[7], Ջերեմի Ս. Սթայն, Լուիջի Զինգալես, Ռիչարդ Հոլդեն, Ասիմ Իջազ Խվաջա, Սթիվեն Թադելիս[7], Պատրիկ Բոլթոն[7], Քեթրին Բառերա[7], Daisuke Hirata?[7], Էնդրյու Ռիչարդ Մայերս[7], Ռոհան Փիթչֆորդ[7], Jeffrey Zwiebel?[7], Լուիս Կ. Կորշոն[7], Կոնգ Մին Տրին[7], Լուիջի Զինգալես[7] և Ջակոմո Բոնանո
Պարգևներ
ՀայրՖիլիպ Դ'Արսի Հարթ
 Oliver Hart Վիքիպահեստում

Օլիվեր Սայմոն Դ’Արսի Հարթ (անգլ.՝ Oliver Simon D'Arcy Hart, հոկտեմբերի 9, 1948(1948-10-09)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի տնտեսագետ, ներկայումս աշխատում է ԱՄՆ-ում, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր։ 2016 թվականին ֆինն տնտեսագետ Բենգթ Հոլմսթրյոմի հետ արժանացել է Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մեծ Բրիտանիայում հանրահայտ բժիշկ Ֆիլիպ Մոնթեգյու Դ’Արսի Հարթի (անգլ.՝ Philip Montagu D’Arcy Hart, 19002006) ընտանիքում։

Ավարտել է Քեմբրիջի համալսարանի Արքայական քոլեջը (մաթեմատիկայի բակալավր, 1969), Ուորիք համալսարան (տնտեսագիտության մագիստրոս, 1972) և Փրինսթոնի համալսարան (PhD՝ տնտեսագիտության գծով, 1974):

1974 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Մեծ Բրիտանիայում (սկզբում՝ Քեմբրիջի համալսարանի Չերչիլ քոլեջում, ապա՝ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում)։

1984 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սկզբում դասավանդել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, իսկ 1993 թվականից սկսած՝ Հարվարդի համալսարանում։ 2000 թվականից մինչև 2003 թվականը գլխավորել է Հարվարդի տնտեսագիտական ֆակուլտետը։

Գիտական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվեր Հարթի հետազոտությունները նվիրված են պայմանագրերի տեսությանը, ֆիրմայի տեսությանը, կորպորատիվ ֆինանսներին և իրավունքի տնտեսագիտական վերլուծոթյան հարցերին։

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hart O. S. Firms, Contracts, and Financial Structure. — Oxford: Oxford University Press, 1995.

Առավել հանրահայտ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Duignan B. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. 4,0 4,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
  5. https://www.lse.ac.uk/about-lse/lse-people/Oliver-Hart
  6. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Mathematics Genealogy Project — 1997.
  8. Press release: The Prize in Economic Sciences 2016Nobel Foundation.
  9. https://clarivate.com/citation-laureates
  10. Appelbaum, Binyamin (2016 թ․ հոկտեմբերի 10). «Oliver Hart and Bengt Holmstrom Win Nobel in Economics for Work on Contracts». New York Times. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվեր Հարթ» հոդվածին։