Փիթեր Դայմոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Դայմոնդ
անգլ.՝ Peter Diamond
Ծնվել էապրիլի 29, 1940(1940-04-29)[1][2][3][…] (83 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Բնակության վայր(եր)Նյու Յորք և Մասաչուսեթս
Քաղաքացիություն ԱՄՆ[6][7][3]
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գործունեության ոլորտքաղտնտեսություն, welfare economics? և Վարքագծային տնտեսագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[8] և Տնտեսաչափական ընկերություն[9]
Ալմա մատերԵյլի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1963) և Լոուրենսի ավագ դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[10]
Գիտական ղեկավարՌոբերտ Մերտոն Սոլոու[11]
Եղել է գիտական ղեկավարՄարտին Հելվիգ, Դեյվիդ Ս. Լևին, Անդրեյ Շլեյֆեր, Էմանուել Սաես, Բոտոնդ Կոշեգի, Քորթնի Քոյլ[12], Լինդա Տ. Բուի[12], Լեոնարդո Ֆելլի[12], Սունվուն Քիմ[12], Աուրա Սակու[12], Ջուլիան Քրիստոֆեր Ջեյմիսոն[12], Efrayim Tsadḳah?[12], William Robert Keeton?[12], Mark Edward Schaefer?[12], L. Jay Helms?[12], John Douglas Wilson?[12], Yves Michel Balcer?[12], David Lawrence Muething?[12], Janice Henry Halpern?[12], Donald Riche Deere?[12], Yasuo Usami?[12], Alexander Scott Kelso?[12], Mark Stegeman?[12], Guozhong Xie?[12], Alain Jousten?[12], Frederick Link?[12], Haralabos Emmanuel Gakidis?[12], David Morris Frankel?[12], Thomas Davidoff?[12] և Koleman Samuel Strumpf?[12]
Ազդվել էՌոբերտ Սոլոու[13]
Ազդել էԷմանուել Սաես
Պարգևներ
Ամուսին(ներ)Փրիսցիլա «Քեյթ» Մայրիք
 Peter Diamond Վիքիպահեստում

Փիթեր Դայմոնդ (անգլ.՝ Peter A. Diamond, ապրիլի 29, 1940(1940-04-29)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ամերիկացի ականավոր տնտեսագետ։ Հայտնի է ԱՄՆ անվտանգության ու սոցիալական քաղաքականության իր վերլուծությամբ և 1980-1990-ական թվականների վերջին սոցիալական ապահովագրման խորհրդատվական խորհրդում կատարած աշխատանքի համար։ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար (2010

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Դայմոնդը ծնվել է Նյու Յորք քաղաքում Ռուսական կայսրությունից և Ռումինիայից գաղթած հրեաների ընտանիքում[16][17]։ Հայրը փաստաբան էր, մայրը՝ հաշվապահ։ Սովորել է Բրոնքսի ու Վուդմերի միջնակարգ դպրոցներում։

Մաթեմատիկայի բակալավրի աստիճանն ստացել է Յեյլի համալսարանում 1960 թ., իսկ գիտությունների թեկնածու աստիճանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1963 թ.։ 1964-1965 թթ. եղել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր և դոցենտ։ 1966 թ. տեղափոխվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ որպես պրոֆեսորի օգնական։ 1970 թ. նշանակվել է պրոֆեսոր, 1985-1986 թթ. զբաղեցրել է տնտեսագիտության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը և 1997 թ. ստացել պրոֆեսորի կոչում։

1968 թ. Դայմոնդը ընտրվել է Էկոնոմետրիկ միության անդամ և զբաղեցրել նախագահի պաշտոնը։ 2003 թ. եղել է ԱՄՆ տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը։ 1978 թվականից ԱՄՆ գիտությունների և արվեստի ակադեմիայի, 1984 թվականից՝ Գիտությունների ազգային ակադեմիայի, իսկ 1988 թվականից՝ Սոցիալական ապահովագրության ազգային ակադեմիայի հիմնադիր անդամը։ 2008 թվականից Դայմոնդն ստացել է Ռոբերտ Բոլի մրցանակ՝ սոցիալական ապահովագրության ոլորտում զգալի ներդրումների համար[18]։

Դայմոնդը սոցիալական ապահովագրության մասին գիրք («Սոցիալական ապահովության պահպանումը․ 2004 թվականի հավասարակշռված մոտեցում») է գրել Փիթեր Օրզագի հետ, ով նախագահ Օբամայի ղեկավարման բյուրոյի և բյուջեի նախկին տնօրենն էր[19]։

2010 թ. ապրիլի 29-ին Դայմոնդը նախագահ Օբամայի կողմից հայտարարվեց Դաշնային ռեզերվային համակարգի ղեկավարման խորհրդի թափուր աշխատատեղի 3 թեկնածուներից մեկը[20]։ Օգոստոսի 5-ին Սենատը քննեց Դայմոնդի թեկնածությունը, սակայն մերժեց վերջինիս[21]։ Նախագահ Օբաման երկրորդ անգամ ներկայացրեց նրա թեկնածությունը սեպտեմբերի 13-ին[22]։

Բեն Բերնանկեն, Դաշնային ռեզերվային համակարգի ներկայիս ղեկավարը, եղել է Դայմոնդի ուսանողը[23]։

2010 թ. հոկտեմբերին Փիթեր Դայմոնդը Դեյլ Մորթենսենի հետ ստացել է Նոբելյան մրցանակ՝ որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.nndb.com/lists/496/000063307/
  2. 2,0 2,1 Peter A. Diamond FactsNobel Foundation.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Diamond P. Essays on optimal economic growthMIT, 1963.
  5. 5,0 5,1 5,2 Infinite History on Video // MIT Technology Review / J. Pontin — 2011. — ISSN 0040-1692
  6. Nobel prize for economics awarded to trio of academics // BBC News Online — 2010.
  7. Few Olympic Medals? Who Cares? // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1988. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  8. Notable Names Database — 2002.
  9. 9,0 9,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
  10. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 12,23 12,24 Mathematics Genealogy Project — 1997.
  13. Peter A. Diamond - Autobiography - Nobelprize.org
  14. http://www.nemmers.northwestern.edu/economics.html
  15. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2010Nobel Foundation.
  16. Jewish Virtual Library(անգլ.)
  17. Peter Diamond’s Autobiography(անգլ.)
  18. Национальная Академия социального страхования — Конференции и события Արխիվացված 2008-09-28 Wayback Machine(անգլ.)
  19. Сохранение социального обеспечения: сбалансированный подход(անգլ.)
  20. Обама назначил троих кандидатов в Совет управляющих ФРС(անգլ.)
  21. Сенат отверг кандидатуру Даймонда в ФРС до голосования(անգլ.)
  22. Два кандидата в Совет управляющих ФРС получили одобрение(անգլ.)
  23. Сенат упрекает Даймонда в недостатке опыта(անգլ.)
  24. Нобелевскую премию по экономике разделили трое ученых

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Դայմոնդ» հոդվածին։