Ֆրիդրիխ ֆոն Հայեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Friedrich Hayek portrait.jpg

Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկ (գերմ. Friedrich August von Hayek; 1899թ. մայիսի 8, Վիեննա1992թ. մարտի 23, Ֆրայբուրգ) — ավստրիացի տնտեսագետ և փիլիսոփա, նոր Ավստրիական դպրոցի ներկայացուցիչ, ազատական տնտեսության և ազատ շուկայի կողմնակից: Տնտեսագիտության գծով նոբելյան մրցանակակիր է (1974թ.):

Հետևելով իր ուսուցիչ՝ Լուդվիգ ֆոն Միզեսին` խիստ քննադատության էր ենթարկել սոցիալիզմի տեսությունն ու պրակտիկան: Անգլիայում 1944-ին հրատարակած «Ճանապարհ դեպի ստրկություն» գրքում քննադատում է ինչպես ձախ, այնպես էլ աջ ամբողջատիրական գաղափարախոսությունները, մատնանշում դրանց կառուցվածքային նմանությունը:

Ըստ ֆոն Հայեկի, պետության աճող միջամտությունը տնտեսությանը խարխլում է յուրաքանչյուր ազատ հասարակության հիմքերը:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով