Ջոշուա Անգրիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոշուա Դևիդ Անգրիստից)
Ջոշուա Անգրիստ
անգլ.՝ Joshua David Angrist
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1960(1960-09-18)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԿոլումբուս
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իսրայել
Կրոնհուդայականություն[2]
ԿրթությունՓրինսթոնի համալսարան և Օբերլինի քոլեջ
Մասնագիտությունտնտեսագետ, տնտեսաչափագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀարվարդի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4]
ԵրեխաներNoam Angrist?
Կայքeconomics.mit.edu/faculty/angrist
 Joshua Angrist Վիքիպահեստում

Ջոշուա Դևիդ Անգրիստ (անգլ.՝ Joshua David Angrist, սեպտեմբերի 18, 1960(1960-09-18)[1], Կոլումբուս), ամերիկացի և իսրայելցի տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Ֆորդի անվան ամբիոնի տնտեսագիտության պրոֆեսոր, 2021 թվականի տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի սեպտեմբերի 18-ին Կոլումբուսում, մեծացել՝ Փիթսբուրգում՝ Կարնեգի Մելոն համալսարանի դասախոս Սթենլի Անգրիստի և Սառա Շիրլի Անգրիստի ընտանիքում[7]։ Ընտանիքը հավատարիմ էր վերականգնողական հուդայականությանը[8][9]։ Հայրը հեղինակ է ինժեներական թերմոդինամիկայի ոլորտում մի շարք մենագրությունների և գիտական աշխատությունների, մայրը սոցիոլոգ էր[10]․ նրա ծնողները Ռուսական կայսրության բնիկներ են (Երագոլա և Քեյդաններ)[11], Լիտվայից Մոնրեալ է գաղթել 1927 թվականին[12]։

Չավարտելով իր վերջին դասարանը՝ Ջոշուա Անգրիստը թողել է միջնակարգ դպրոցը, ավելի ուշ էքստեռն հանձնել է դպրոցի վկայականի համար անհրաժեշտ առարկաները և միայն մեկ տարի անց շարունակել է ուսումը քոլեջում։ 1982 թվականին Օբերլինի քոլեջում ստացել է տնտեսագիտության գերազանցության բակալավրի աստիճան և ընդունվել Երուսաղեմի Հրեական համալսարանի տնտեսագիտական բաժին[7], բայց շուտով կրկին թողել է ուսումը, ամուսնացել, ստացել Իսրայելի քաղաքացիություն և զորակոչվել Իսրայելի Պաշտպանության բանակում ժամկետային ծառայության։ 1982-1985 թվականներին՝ Լիբանանյան պատերազմի ժամանակ, ծառայել է Լիբանանի դեսանտային զորքերում։

1987 թվականին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան, իսկ 1989 թվականին Փրինսթոնի համալսարանում ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան[13]։

Դասախոսական գործունեությունը սկսել է 1989-1991 թվականներին Հարվարդի համալսարանի պրոֆեսորի ասիստենտի պաշտոնում։ 1991-1995 թվականներին եղել է Երուսաղեմի Հրեական համալսարանի տնտեսագիտության գծով ավագ դասախոս (1995 թվականին նշանակվել է ասոցացված պրոֆեսոր)։ 1994-1995 թվականներին եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հրավիրյալ դոցենտ, այնուհետև 1996-1998 թվականներին դարձել է դոցենտ, իսկ 1998-2008 թվականներին զբաղեցրել է տնտեսագիտության պրոֆեսորի պաշտոնը, իսկ 2008 թվականից դարձել Է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Ֆորդի ամբիոնի տնտեսագիտության պրոֆեսոր։ 2011 թվականից նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետի արդյունավետության և անհավասարության նվազեցման դպրոցի համատնօրեն է եղել[14]։

2011-2012 թվականներին եղել է ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրոյի գիտական խորհրդատվական կոմիտեի անդամ, 2012 թվականին՝ Ալֆրեդ Սլոուն հիմնադրամի խորհրդատու, 2006 թվականին՝ Համաշխարհային բանկի աշխատակից։ 2002-2006 թվականներին եղել է «Journal of Labor Economics»-ի համանախագահ, 2001-2003 թվականներին՝ «American Economic Review»-ի խմբագրական խորհրդի անդամ, 1994-1997 թվականներին՝ «Econometrica»-ի խմբագրական խորհրդի անդամ, 1992-2001 թվականներին՝ «Economics Letters»-ի խմբագրի օգնական, «Journal of Business & Economic Statistics»-ի խմբագրի օգնական, 2000 թվականին եղել է աշխատանքի տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող[14]։

1994 թվականից տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտաշխատող է, 2002 թվականից՝ Երուսաղեմի Հրեական համալսարանին կից Ֆալկա ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ, 2007 թվականից՝ «American Economic Journal»-ի խմբագրական խորհրդի անդամ, 2006 թվականից՝ «Labour Economics»-ի խմբագրի օգնական, Ֆի Բետա Կապպա պատվավոր ընկերության անդամ, Էկոնոմետրիկ ընկերության անդամ 1998 թվականից, 2006 թվականից՝ աշխատանքի տնտեսագիտության ընկերության անդամ, 2006 թվականից՝ արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[13]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կին՝ Միրա Անգրիստ՝ Բոստոնի համալսարանի եբրայական ծրագրի տնօրեն (Հրեական քոլեջ)[15][16]։
  • Որդի՝ Նոամ Անգրիստ՝ տնտեսագետ[17]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 թվական՝ գիտության ազգային հիմնադրամի դրամաշնորհ
  • 1988՝ Ալֆրեդ Սլոունի հիմնադրամի կրթաթոշակ՝ դոկտորական ատենախոսություն գրելու համար
  • 1989 թվական՝ «The Review of Economic Studies»
  • 1990՝ երկամյա դրամաշնորհ գիտության ազգային հիմնադրամից
  • 1992՝ երկամյա դրամաշնորհ գիտության ազգային հիմնադրամից
  • 1992՝ դրամաշնորհ Մադիսոնի Վիսկոնսինի համալսարանի աղքատության հետազոտությունների ինստիտուտից
  • 1992՝ Ֆորդ հիմնադրամի դրամաշնորհ Պաղեստինի աշխատանքային շուկայի ուսումնասիրության համար
  • 1999՝ Գրիլիչեսի խրախուսական մրցանակ «Quarterly Journal of Economics»-ից
  • 2000՝ երկամյա դրամաշնորհ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտից՝ որպես առանցքային հետազոտող
  • 2003՝ դրամաշնորհ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրո-ից շահույթ չհետապնդող հատվածի ուսումնասիրության համար
  • 2004՝ Երուսաղեմի Հրեական համալսարանի Լեդի Դևիսի մրցանակ
  • 2004՝ եռամյա դրամաշնորհ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից բարձրագույն կրթության ատեստավորման ուսումնասիրության համար
  • 2005՝ երկամյա դրամաշնորհ գիտության ազգային հիմնադրամից
  • 2006՝ հնգամյա դրամաշնորհ Ազգային գիտական հիմնադրամի կողմից մարդահամարի տվյալների ուսումնասիրության համար
  • 2007՝ Սանկտ Գալենի համալսարանի պատվավոր դոկտոր
  • 2008՝ մրցանակ ՄՏԻ տնտեսագիտության ամբիոնի մագիստրատուրայում դասավանդելու համար
  • 2008՝ «Սպենսեր» հիմնադրամի երկամյա դրամաշնորհ՝ լրացուցիչ դպրոցական կրթաթոշակների առավելությունները ուսումնասիրելու համար
  • 2009՝ պայմանագիր Մասաչուսեթսի տարրական և միջնակարգ կրթության դեպարտամենտի հետ՝ դպրոցների կանոնադրությունների ուսումնասիրության համար
  • 2011՝ մրցանակ ՄՏԻ տնտեսագիտության ամբիոնում դասավանդման համար
  • 2011՝ Ջոն ֆոն Նեյման մրցանակ Լասլո Ռայկի անվան հեռանկարային հետազոտությունների քոլեջից
  • 2012՝ եռամյա դրամաշնորհ մանկավարժական գիտությունների ինստիտուտի կողմից
  • 2013՝ դրամաշնորհ նոր դպրոցների վենչուրային հիմնադրամից
  • 2013՝ Thomson Reuters Citation Laureates
  • 2014՝ եռամյա դրամաշնորհ Ազգային գիտական հիմնադրամի կողմից մարդահամարի տվյալների ուսումնասիրության համար
  • 2015՝ Սպենսեր հիմնադրամի եռամյա դրամաշնորհ
  • 2021՝ Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ՝ «Պատճառահետևանքային կապերի վերլուծության մեջ մեթոդաբանական ներդրման համար»։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Angrist J.D., Pischke S. Mastering 'Metrics': The Path from Cause to Effect — Princeton University Press, 2015
  • Angrist J.D., Pischke S. Mostly Harmless Econometrics: An Empiricist’s Companion — Princeton University Press, 2009
  • Angrist J.D. Interpreting Tests of School VAM Validity // AER Papers and Proceedings, May 2016.
  • Angrist J.D., Autor D., Hudson S., Pallais A. Evaluating Econometric Evaluations of Post-Secondary Aid // AER Paper and Proceedings, May 2015
  • Angrist J.D., Fernandez-Val I. ExtrapoLATE-ing: External Validity and Overidentification in the LATE Framework / D. Acemoglu, M. Arellano, and E. Dekel, eds. // Advances in Economics and Econometrics — Cambridge University Press: 2013.
  • Angrist J.D., Chen S., Song J. Long-Term Consequences of Vietnam-Era Conscription: New estimates Using SSA Data // AER Papers and Proceedings, May 2011
  • Angrist J.D., Dynarski S., Kane T., Pathak P., Walters C. Inputs and Impacts in Charter Schools: KIPP Lynn // AER Paper and Proceedings, May 2010
  • Angrist J.D., Guryan J. Teacher Testing, Teacher Education, and Teacher Characteristics // AER Paper and Proceedings, May 2004
  • Angrist J.D., Acemoglu D. How Large are the Social Returns to Education? Evidence from Compulsory Attendance Laws // NBER Macro Annual, No. 15, 2000
  • Angrist J.D., Krueger A. Empirical Strategies in Labor Economics / Ashenfelter O., D. Card, eds. // The Handbook of Labor Economics, Volume III, — North Holland, 1999
  • Angrist J.D., Evans B. Schooling and Labor Market Consequences of the 1970 State Abortion Reforms // Research in Labor Economics, 18/S. Polachek, ed, — Greenwich: JAI Press, 1999
  • Angrist J.D. Using the Draft Lottery to Measure the Effect of Military Service on Civilian Labor Market Outcomes // Research in Labor Economics Volume 10, / Edited by Ron Ehrenberg, — Greenwich: JAI Press Inc., 1989.
  • Джошуа Ангрист & Йорн-Штеффан Пишке Преподавание эконометрики в бакалавриате: мрачное впечатление // Квантиль. 2019. № 14. С. 1-20.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #124748430 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://www.science.co.il/nobel-prizes/Economics.php
  3. http://rajk.eu/en/dijaink/
  4. 4,0 4,1 https://web.archive.org/web/20000119112324/http://gemini.econ.yale.edu/es/newfellows.html
  5. Nobelprize.orgNobel Foundation.
  6. https://clarivate.com/citation-laureates
  7. 7,0 7,1 «Peter Dizikes. The Natural Experimenter (MIT Technology Review)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. «The Severe Decree and Facing the End. Talk by Stan and Sarah Angrist» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  9. «Peter Smith. Dor Hadash, a unique strand of Pittsburgh's Jewish tapestry, rebounds from attack». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  10. «Carnegie Mellon University Library: Shirley Angrist Papers». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  11. Canadian Jewish Archives: Shirley Sarah Angrist Fund Արխիվացված 2021-10-30 Wayback Machine: До эмиграции семейная фамилия записывалась как «Блюмштейн».
  12. «Bloomstone—Zlatis Archive». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  13. 13,0 13,1 Массачусетский технологический институт Curriculum Vitae Joshua D. Angrist. Архивировано из первоисточника 27 Հոկտեմբերի 2016.
  14. 14,0 14,1 Blaug M., Vane H.R. Who's who in economics, Fourth Edition. — Edward Elgar Publishing, 2003. — P. 24—25. — ISBN 978-1-84064-992-5
  15. «Mira Angrist, Middle Eastern Languages & Literature». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  16. «Mira Angrist, coordinator of Hebrew language program». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  17. «The 30 Top Thinkers Under 30: Noam Angrist, 23, economics». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոշուա Անգրիստ» հոդվածին։