Մենագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մենագրություն (առաջացել է հունարեն «մոնոգրաֆիա» (հին հուն.՝ μονοσ ` «մեկ, միասնական» և հին հուն.՝ γραφειν ՝ «գրություն») բառից), գիտական աշխատություն, որտեղ առավել լիակատարությամբ ուսումնասիրվում է որոշակի թեմա։ Մենագրության մեջ ընդհանրացվում և վերլուծվում է տվյալ հարցին վերաբերող գրականությունը, առաջ են քաշվում գիտության զարգացմանը նպաստող նոր վարկածներ ու լուծումներ։ Սովորաբար հրատարակվում է առանձին գրքով։ Մենագրությունն ունենում է մատենագիտական ընդարձակ ցուցակ, ծանոթագրություններ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png