Ջեյմս Հեքման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեյմս Հեկմանից)
Ջեյմս Հեքման
անգլ.՝ James Heckman
Ծնվել էապրիլի 19, 1944(1944-04-19)[1][2] (79 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3][4]
Բնակության վայր(եր)Չիկագո
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
Մասնագիտությունտնտեսագետ, վիճակագրագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լոնդոնի համալսարանի քոլեջ, Չիկագոյի համալսարան, Եյլի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
Գործունեության ոլորտՄիկրոէկոնոմիկա[6] և տնտեսագիտություն
ԱնդամակցությունԱմերիկական փիլիսոփայական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[7]
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան (1971) և Կոլորադո քոլեջ (1965)[8][9]
ԿոչումChangjiang Chaired Professor?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[10]
Գիտական ղեկավարՍթենլի Ու. Բլեք և Ալբերտ Ռիս
Եղել է գիտական ղեկավարՍթիվեն Վ Քամերոն, Քերոլին Ջ. Հայնրիխ, Քրիստոֆեր Ֆլին, Բո Օնորե, Ջեֆրի Էնդրյու Սմիթ, Պետրա Էլիզաբեթ Թոդ, Լենս Լոխներ, Պեդրո Կարնեյրո, Քրիստինա Գատման, Սալվադոր Նավառո, Սերխիո Ուրսուա, Քրիստոֆեր Ռ. Թեյբեր, Թոմաս Է. ՄաՔերդի, Լոուրենս Ու. Քեննի, Ֆու-Ռանկ Չանգ[11], Պյոտր Սավելև[11], Մաուրիցիո Մացոկո[11], Ֆլավիո Կունյա[11], Սիու Ֆայ Լեունգ[11], Ջեյմս Ն. Բրաուն[11], Ռոբերտ Ա. Միլլեր[11], Ջեյմս Ռ. Ուոքեր[11], Ռենդի Օլսեն[11], Պրիյանկա Ի. Պանդեյ[11], Amanda Y. Agan?[11], Անդրեա Հ. Բելլեր[11], Ռիչարդ Ռոբ[11], Neil Hohmann?[11], Joseph P. Kaboski? և Pietro Biroli?
Հայտնի աշակերտներՎերներ Գ. Կրեբս և Սթիվեն Վ Քամերոն
Պարգևներ
Երեխա(ներ)Ջոնաթան Հեքման[15]
Կայքheckmanequation.org(անգլ.)
 James Heckman Վիքիպահեստում

Ջեյմս Ջոզեֆ Հեքման (անգլ.՝ James Joseph Heckmanապրիլի 19, 1944(1944-04-19)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3][4]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ վիճակագրական ընտրության տեսության և ձևավորման մեթոդների մշակման համար (2000)։ Մարդկային զարգացման տնտեսագիտական կենտրոնի (Center for the Economics of Human Development (CEHD) տնօրեն[16], Մարդկային կապիտալի և տնտեսական հնարավորությունների (Human Capital and Economic Opportunity (HCEO) համաշխարհային աշխատախմբի համանախագահ[17]։ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի (1992 թվականից)[18], արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի, ամերիկյան փիլիսոփայական ընկերության[19][20], աշխատանքի տնտեսագիտության ընկերության, ամերիկյան վիճակագրական ընկերակցության, միջազգային վիճակագրական ինստիտուտի, էկոնոմետրիկ ընկերության անդամ (որոշ ժամանակ եղել է նաև վերջինիս նախագահը)։ Journal of Political Economy ամսագրի խմբագիրներից մեկն է։ Ըստ Research Papers in Economics-ի՝ Հեքմանը 2020 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխարհի երկրորդ առավել ազդեցիկ տնտեսագետն էր[21]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1944 թվականի ապրիլի 19-ին, Չիկագոյում (Իլինոյս նահանգ)[22]։ 1965 թվականին ավարտել է Կոլորադո քոլեջը՝ ստանալով բակլալավրի աստիճան։ Այնուհետև ուսումը շարունակել է Փրինստոնի համալսարանում, ստացել մագիստրոսի աստիճան, որից հետո այդ նույն համալսարանում Սթենլի Բլեքի ղեկավարությամբ պատրաստել ու հաջողությամբ պաշտպանել է «Երեք էսսե աշխատանքի մատակարարման և բարիքների պահանջարկի մասին» («Three essays on the supply of labor and the demand for goods») խորագիրը կրող ատենախոսությունը՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի (տնտեսագետի մասնագիտացմամբ) գիտական աստիճան[23][24]։

Հեքմանը մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսոր է (իրավաբանական դպրոց, Հարրիսի անվան՝ հասարակական քաղաքականության դպրոց, Չիկագոյի համալսարան, Լոնդոնի համալսարան, Եյլի համալսարան, Դուբլինի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան...), գիտահետազոտական հաստատությունների, կազմակերպությունների, խմբերի ղեկավար[25][26][27][28]։ Նա ղեկավարել է 70-ից ավելի սկսնակ գիտնականների ատենախոսությունների պատրաստման գործընթացը[29]։ Հեղինակել է 300-ից ավելի գիտական հոդված, բազմաթիվ գրքեր։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Ջեյմս Հեքմանը Գրինփիսին, Միավորված ազգերի կազմակերպությանը, աշխարհի պետությունների կառավարություններին ուղղված նամակ է գրել՝ նրանց կոչ անելով վերջ տալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ-ների) դեմ տարվող պայքարին[30][31][32]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գուգենհայմի կրթաթոշակ (1978)[33]
  • Ջոն Բեյթս Քլարկի մեդալ (1983)
  • Նոբելյան մրցանակ (2000)
  • 2000: Շվեդական ռայխսբանկի մրցանակ
  • 2014: Ֆրիշի մեդալ՝ էկոնոմետրիկ ընկերության կողմից[34]
  • 2016: Դեն Դևիդի անվան մրցանակ՝ աղքատության դեմ մղած պայքարի համար[35][36]
  • Ջեյմս Մեդիսոնի մեդալ (2016)

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Հեքմանը 1979 թվականին ամուսնացել է հասարակագետ Լինն Փեթլերի հետ (վերջինս 2017 թվականի հուլիսի 8-ին մահացել է)[37]։ Ունի երկու զավակ. որդին՝ Ջոնաթանը (ծնվ. 1982) ֆիզիկոս է Փենսիլվանիայի համալսարանում, դուստրը՝ Ալման (ծնվ. 1986), պատմության պրոֆեսոր է Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Կրուս քաղաքի համալսարանում[22][38]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Longitudinal Analysis of Labor Market Data, Burton Singer (ed), Cambridge: Cambridge University Press, 1985.
  • Handbook of Econometrics, Vol 5 (with E. L. Leamer), New York: North-Holland, 2001.
  • Inequality in America: What Role for Human Capital Policy?, J. Heckman and A. Krueger, eds., Cambridge, MA: MIT Press, 2003.
  • Evaluating Human Capital Policies (Gorman Lectures), forthcoming Princeton University Press, 2004.
  • Law and Employment: Lessons From Latin America and the Caribbean (with C. Pages), University of Chicago Press, For NBER, 2004.
  • Handbook of Econometrics, Vol 6 (with E. L. Leamer), Under preparation. New York: North-Holland, forthcoming 2007.
  • The GED, Under preparation, Brookings, 2007.
  • Sample selection bias as a specification error. Econometrica, 1979, S. 153–161.
  • The common structure of statistical models of truncation, sample selection and limited dependent variables and a simple estimator for such models. Annals of Economic and Social Measurement, Volume 5, number 4. NBER, 1976. 475-492.
  • The economics and econometrics of active labor market programs. (mit Robert J. LaLonde und Jeffrey A. Smith) Handbook of labor economics 3 (1999): 1865-2097.
  • Incentives in Government Bureaucracies: Can Incentives in Bureaucracies Emulate Market Efficiency?. Brookings. (2004)
  • Giving Kids a Fair Chance. MIT Press, Cambridge, Massachusetts, USA 2013, ISBN 978-0-262019132.

Գրականություն Ջեյմս Հեքմանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 The Scientific Contributions of James Heckman and Daniel McFaddenRoyal Swedish Academy of Sciences. — P. 3.
  4. 4,0 4,1 4,2 Ginther D. AN INTERVIEW WITH JAMES J. HECKMAN // Macroecon. Dynam. / W. A. BarnettCambridge University Press, 2010. — Vol. 14, Iss. 04. — P. 548—584. — ISSN 1365-1005; 1469-8056doi:10.1017/S1365100510000611
  5. We must allow children the chance to fail // The Daily Telegraph / C. EvansLondon, Thailand: 2009. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  6. Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
  7. 7,0 7,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
  8. (unspecified title)ISBN 978-1-932841-14-5
  9. http://heckmanequation.org/about-professor-heckman
  10. https://www.youtube.com/watch?v=n9rq70f238I
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 Mathematics Genealogy Project — 1997.
  12. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  13. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2000Nobel Foundation.
  14. Fellows of the American Statistical Association database
  15. Darlyn Pirakitikulr, Jonathan Heckman // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2009. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  16. «Professor James Heckman».
  17. «Prof. Heckman's University of Chicago Department of Economics Profile».
  18. «James Heckman» (անգլերեն). nasonline.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  19. «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  20. «Member History: James J. Heckman» (անգլերեն). American Philosophical Society. Վերցված է 2018-09-26-ին. {{cite web}}: Unknown parameter |kommentar= ignored (օգնություն)
  21. «Economist Rankings».
  22. 22,0 22,1 «James J. Heckman». The Notable Names Database. 2008. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.
  23. Heckman, James J. (1971). Three essays on the supply of labor and the demand for goods (անգլերեն).
  24. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2000». NobelPrize.org. 2019 թ․ հունվարի 30. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  25. «James J. Heckman | University of Chicago Law School». www.law.uchicago.edu. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  26. University College Dublin web site.
  27. Gersema, Emily (2015 թ․ հունիսի 19). «Nobel laureate James Heckman joins USC Schaeffer Center». USC News. University of Southern California. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  28. «James Heckman - Institute For Fiscal Studies - IFS». www.ifs.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  29. «James J Heckman CV» (PDF). jenni.uchicago.edu. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
  30. 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
  31. Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
  32. Список нобелевских лауреатов подписавших письмо
  33. «James J. Heckman». John Simon Guggenheim Foundation (անգլերեն). gf.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  34. «Awards» (englisch). econometricsociety.org. Վերցված է 2015-08-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. Prize, Dan David. «James J. Heckman». www.dandavidprize.org (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  36. «James Heckman Earns Dan David Prize for Combating Poverty | HCEO». hceconomics.uchicago.edu. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  37. «Lynne Heckman Obituary (2017) - New York, NY - New York Times».
  38. «Alma Heckman's website at UC Santa Cruz».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ
Նախորդող:
Robert A. Mundell
Laureate of the Nobel Memorial Prize in Economics
2000
Պաշտոնավարել են նաև՝ Daniel L. McFadden
Հաջորդող:
George A. Akerlof
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Հեքման» հոդվածին։