Ազատականություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիբերալիզմը (ֆր.libéralisme) կամ ազատականությունը քաղաքական, փիլիսոփայական և տնտեսական գաղափարախոսություն է, որի հիմքում դրված է անհատի ազատությունը և իրավունքները մնացած բոլոր հասարակական ինստիտուտների նկատմամբ գերակայող լինելու սկզբունքը: Այն սկիզբ է առել 17-18-րդ դարերում որպես քաղաքական ասպարեզ իջած խոշոր բուրժուազիայի, լուսավորության դարաշրջանի ապստամբության և մարդասիրության գաղափարախոսություն, որը պայքարի էր մտել բացարձակ տիրապետության ու արտոնյան խավի, հատկապես նրա տնտեսական հիմքի դեմ: Լիբերալիզմի ակունքներում կանգնած են ժամանակի խոշորագույն մտածողներ Ջոն Լոկը, Թոմաս Ջեֆերսոնը, Շարլ Լուի դե Մոնտեսքյոն, Թոմաս Հոբսը: