Աբոլիցիոնիզմ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աբոլիցիոնիզմ (անգլ.՝ abolitionism), սևամորթների ստրկությունը վերացնելու շարժում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում 18-19-րդ դարերում։
Շարժումը ծագել է ԱՄՆ-ում, 1775-ին և ծավալվել հատկապես «Ստրկության դեմ պայքարի ամերիկյան ընկերության» ստեղծվելուց (1833) հետո։ Շարժմանը մասնակցել են ֆերմերներ, բանվորներ, մտավորականներ, սևամորթ շարժման գործիչներ, բուրժուազիայի ներկայացուցիչներ։
Աբոլիցիոնիզմին դեմ էին ԱՄՆ-ի հարավային նահանգների ստրկատեր-պլանտատորները ու տնտեսապես նրանց հետ կապված բուրժուական տարրերը։
Աբոլիցիոնիզմն ուներ երկու հոսանք` չափավոր ազատամիտներն ընդունում էին պայքարի տակ սոսկ բարոյական միջոցները, իսկ արմատականները կոչ էին անում զենքի դիմել։ Տեղի ունեցան մի շարք հակաստրկատիրական ապստամբություններ (1800, 1831, 1859)։
Աբոլիցիոնիզմը դարձավ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի (1861-65) նախապատրաստման գաղափարական հիմք և նպաստեց ստրկության ոչնչացմանը։ Այդ գործում մեծ դեր խաղաց ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինկոլնը։
1948 թվականին ՄԱԿ-ը ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,ըստ որի`
|
— Ոչ ոք չպետք է պահվի ստրկության մեջ, ստրկության և ստրուկների վաճառքի ցանկացած ձև պետք է արգելվի:
|