Կամիլլո Բենսո Կավուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Camillo Benso Cavour di Ciseri.jpg

Կավուր Կամիլլո Բենսո (Camillo Paolo Filippo Giulio Benso, 18101861), կոմս, Պիեմոնտի (Սարդինիայի թագավորության) և Իտալիայի վերամիավորման ժամանակաշրջանի պետ. գործիչ և դիվանագետ, բուրժուականացող ազնվականության և չափավոր լիբերալ միապետական բուրժուազիայի գաղափարախոս ու առաջնորդ։ 1850—1852-ին՝ մինիստր, 1852—1861-ին (բացի 1859-ից)՝ Պիեմոնտի վարչապետ, միաժամանակ՝ տարբեր մինիստրությունների ղեկավար։ Կամիլլոյի նպաակն էր Իտալիայի միավորումը Սավոյական դինաստիայի իշխանության ներքո։ 1861-ին Իտալիայի միասնական թագավորության հռչակումով դարձավ երկրի վարչապետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png