Ֆաշիզմ
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Ֆաշիզմը (իտալերեն` fascismo) 1919 թ. առաջացած իտալական ծագմամբ քաղաքական շարժում է: Նեղ իմաստով, տերմինը բնութագրում է Բենիտո Մուսոլինիի հիմնադրած շարժումը, ինչպես նաև իտալական միապետության ներքո 1922-1945թթ. գոյություն ունեցող ռեժիմը` Մուսսոլինին ղեկավարությամբ: Լինելով հակառակորդ ժողովրդավարությանը, պառլամենտարիզմին, սոցիալիզմին և մարքսիզմին, մուսոլինյան ֆաշիզմը ավտորիտար է և ազգայնական` հակված բռնությունների: Նացիզմը մասամբ ներշնչվել է ֆաշիզմից: Շատ հաճախ «ֆաշիստ» բառը օգտագործվում է քաղաքական հակառակորդին վարկաբեկելու համար: Այսօր նույնպես այն համարվում է հայհոյանք: Չնայած դրան` որոշ ծայրահեղ աջ շարժումներ, որոնք անվանվում են նեոֆաշիստական, օգտագործում են ֆաշիստական գաղափարները:
Գաղափարախոսությունը[խմբագրել]
Բառը ծագում է իտալերեն «fascio» բառից, որը հռոմեական իշխանության խորհրդանիշներից էր և որը 1919թ.-ից սկսեց օգտագործվել Մուսոլինիի զինյալների կողմից: Շարժումը որկվում է որպես տոտալիտար և կարելի է ամփոփել Մուսոլինիի հետևյալ նախադասության մեջ.
| «Ամեն ինչ պետության միջոցով, ոչինչ առանց պետության, ոչինչ ընդդեմ պետության»: |
Իր լայն իմաստով ֆաշիզմը որակվում է որպես Լուսավորիչների դարաշրջանի դեմոկրատական հումանիզմի արժեքներին ռեակցիոն գաղափարախոսություն: Առաջանալով դեմոկրատական արժեքների ֆրյուստրացիայից ֆաշիզմը ժխտում է մարդու իրավունքները, կոմունիզմը, անարխիզմը, անհատական ազատությունները և լիբերալիզմը: Իր «Ֆաշիզմի քաղաքական և սոցիալական ուսմունք»-ի մեջ Մուսոլինին 1933-ին հաստատում է.
Ֆաշիզմի զարգացման փուլերը[խմբագրել]
Կարելի է ֆաշիզմի զարգացումը բաժանել 5 փուլերի: Առաջին փուլում այլախոհ հրապարակախոսները, ծայրահեղ աջերը, որոնք մերժում են պահպանողականների չափավորությունը և նախկին ձախ ծայրահեղականները, որոնք մերժում են ժողովրդավարությունը, կազմում են քաղաքական լիբերալիզմի քննադատությունը` լայնորեն օգտագործելով ազգային և սոցիալական զգացմունքները: Երկրորդ փուլում, այս շարժումները, որոնք միչև այդ մարգինալ էին, կարևորություն են ձեռք բերում, քանզի խոշոր արդյունաբերողների և հողատերերի աչքին սկսում են համարվել միակ ուժը, որ կարող է կարգ հաստատել ընդդեմ կոմունիստական գործունեության: Այս պահից սկսած ֆաշիզմը հրաժարվում է իր սոցիալական պահանջներից և հանդես գալիս ի օգուտ նեղ տնտեսական լիբերալիզմի: 3-րդ փուլում ֆաշիստական կուսակցությունը գալիս է իշխանության: Չորրորդում` ֆաշիստական իշխանությունը կոնսոլիդցվում է, համախմբվում է: Հինգերորդ փուլը ռադիկալացման փուլն է, որը հիմնականում իրականացվել է նացիստական ռեժիմի ժամանակ` համակենտրոնացման և ոչնչացման ճամբարների տեսքով: Ֆաշիզմի սոցիալական մոդելը առավելապես կենտրոնացած է ազգի վրա, քան ազգը կազմող անհատների: Նա ձգտում է ստեղծել միավորված և համերաշխ մի խումբ, որն ունենա ամուր ինքնություն: Դրա համար հարկավոր է, որ այդ խումբը, հանրույթը ունենա ընդհանուր պատմություն և ճակատագիր և որ այն կառուցվի սեփական մշակութային ամրությունը հավերժացնելու կամքի վրա: Արդ, ֆաշիստների համար առաջնահերթ է հասնել այդ ազգային հանրույթի հոմոգենացմանը, միատարր դարձնելուն /էթնիկական, կրոնական կամ դասակարգային իմաստներով/: Ֆաշիզմի հաջորդ հատկանշական կետը սոցիալական հիերարխիայի ամրությունն է: Խումբը պետք է առաջնորդվի շեֆի կողմից, որ Իտալիայում կոչվում էր Duce (Դուչե- Գիդ, առաջնորդող), որի հեղինակությունը հարցականի տակ չէր դրվում: Ֆաշիզմը տոտալիտար համակարգ է, այն բացառում է բոլոր տիպի ընդդիմությունները,: Այն հենվում է շոկային խմբերի վրա, Սև վերնաշապիկների վրա, որոնք իշխանությունը վերցնելուց հետո ամբողջովին զինվեցին: Ի տարբերություն այլ տոտալիտար ռեժիմների, ֆաշիզմը ավելի շատ ձգտել է ձեռք բերել ժողովրդի համակրանքը, քան դիմել հարկադրական մեթոդների: Օգտագործելով դեմագոգիայի և պոպուլիզմի տեխնիկան, նրան հաջողվել է ձեռք բերել ժողովրդական լայն աջակցություն և նույնիսկ պահպանել որոշ դեմոկրատական ձևեր, ինչպես համընդհանուր ընտրությունները /երկու տարի/: Ինչպես Ֆյուրերը, Մուսոլինին նույնպես «հրավիրվել» է կառավարության ղեկավարի պաշտոնին իշխանությունների համաձայնությամբ իր հայտնի արշավանքով դեպի Հռոմ: Ֆաշիզմի համար կարևոր է մոբիլիզացնել այնպիսի արժեքներ, ինչպիսինն են հայրենասիրությունը, ազգային «վերանորոգման» և մաքրության գաղափարները: Հավատալը, ենթարկելը և կռվելը դառնում են արժեքներ, վերլուծելը և քննադատելը որակվում են որպես անհնազանդություն: Դրա համար էլ հարկավոր է ստեղծել մի կարևոր զգացմունք, գտնել մի ընդհանուր թշնամի, որը ձգտում է ոչնչացնել կոլեկտիվը և որի դեմ էլ ամբողջ խումբը պետք է մոբիլիզացվի: Այս մոբիլիզացիան թույլ է տալիս խստորեն ոչնչացնել ամեն մի բողոք` առանց կորցնելու ժողովրդական աջակցությունը: Հարկավոր է միայն ոչնչացման ենթակա մարդուն որակել որպես թշնամի, դավաճան, երկրորդ կարգի մարդ: Սակայն իտալական ֆաշիզմը չի իրագործել հիտլերյան մասսայական կոտորածները: Ֆաշիզմը, ի տարբերություն նացիզմի, սկզբում ռասիստական չէր: Այն միայն 1935 թ.-ից է ընդունում ռասիստական օրենսդրություն /արգելվում էր գաղութարարների ամուսնությունը աֆրիկացիների հետ/ և 1938-ից հակասեմիթական օրենսդրություն, ինչը պայմանավորված էր Հիտլերյան Գերմանիայի հետ դաշնակցությամբ: Ավելին, այս օրենքներն ավելի մեղմ էին և ավելի շատ բացառություններ էին արվում քան Հիտլերի կամ Պետենի հակասեմիթական օրենքները: Ֆաշիստական գաղափարախոսությունը հիմնվում է` • Նացիոնալիզմի և իմպերիալիզմի(վերականգնել Հռոմեական կայսրությունը) վրա: Վարչակարգը ամենուր կառուցում է անտիկ ոճի մարզադաշտեր, հսկայական հուշարձաններ, հռոմեական դարաշրջանի խորհրդանիշներով: Իտալիան, աբցի իր գաղութից /Լիբիա/ պետք է հսկի Միջերկրականը: Նա պահանջում է Կորսիկան, Ալբանիան, Դալմաթիան, Սավուան, Նիցցան, պատերազմում է Իսպանիայում, Հունաստանում, Եգիպտոսում:
• Ղեկավարի պաշտամունքի վրա: Մուսոլինին Դուչե է (Duce). Ֆաշիստների համար մարդը չպետք է երկար մտածի, նա պետք է կայանա պատերազմի միջոցով: Il Duce ha sempre ragione`Դուչեն միշտ ճիշտ է: • Պետության բարձր կենտրոնացման վրա: Պառլամենտը 1928թ.-ից հետո ունի միայն փոքր դեր, որովհետև ընտրվում է Ֆաշիզմի մեծ խորհրդի` իրական իշխանության կողմից: • Զանգվածների հավաքագրման վրա: Սկսած մանկապարտեզից Balilla-ները /էգ գայլի որդիները/ շքերթներ են անում սև համազգեստով, ողջունում իրար հռոմեացու պես, մասնակցում, օժանդակում ռեժիմի միջոցառումներին, մարզվում փայտե զենքերով: Ուժի և բռնության դերը մեծանում է: Արհմիությունները փոխարինվում են պետության կողմից հսկվող կորպորացիաներով: Գործադուլի իրավունքը վերացվում է: • Պրոպագանդայի վրա: Ֆաշիստական խորհրդանիշները և կարգախոսները, քայլերգերը, նեո-հռոմեկան հուշարձաններն ամենուր են: