Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն, ՀՍՖՀ (սերբախորվաթերեն՝ Socijalistička Federativna Republika Jugoslavija, սլովեներեն՝ Socialistična federativna republika Jugoslavija, մակեդոներեն՝ Социјалистичка Федеративна Република Југославија)՝ նախկին պետություն Բալկանյան թերակղզու հյուսիս-արևմտյան մասում։ Գոյատևել է 1946 թվականից մինչև 1992-ը (1946-1963թթ. կոչվել է Հարավսլավիայի Ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետություն)։
Կազմված էր 6 սոցիալիստական հանրապետություններից (Սերբիայի կազմի մեջ էին մտնում նաև 2 սոցիալիստական ինքնավար երկրամաս)։ Լուծարքի ենթարկվելուց հետո Հարավսլավիայի տարածքում ստեղծվեցին հետևյալ անկախ պետությունները՝ Բոսնիա, Խորվաթիա, Մակեդոնիա, Չեռնոգորիա, Սերբիա և Սլովենիա։
[խմբագրել] Նախկին ՀՍՖՀ վարչական կազմը
- Բոսնիա և Հերցեգովինա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Սարաևո)
- Խորվաթիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Զագրեբ)
- Մակեդոնիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Սկոպյե)
- Չեռնոգորիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Տիտոգրադ)
- Սերբիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Բելգրադ)
- Սլովենիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Լյուբլյանա)