Կլոդ Անրի Սեն-Սիմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեն-Սիմոն, 1848թ.

Կլոդ Անրի Սեն-Սիմոն (ֆրանսերեն՝ Claude Henri de Rouvroy, Comte de Saint-Simon, 1760-1825) — ֆրանսիական քաղաքական գործիչ, փիլիսոփա, սոցիոլոգ, ուտոպիստ-սոցիալիստ: Նրա հայացքները շարադրված են «Ժնևյան տեղաբնիկի նամակները ժամանակակիցներին» (1802), «Նամակներ ամերիկացուն» (1817), «Հայացք սեփականությանն ու օրենսդրությանը» (1818), «Հասարակական կազմակերպման տեսության մասին» (1819), «Արդյունաբերողների կատեխիզիսը» (1823-1824), «Գրական, փիլիսոփայական ¨ արդյունաμերական խորհրդածություններ» (1825) և այլ աշխատություններում:

Սեն-Սիմոնի հայացքները էական ազդեցություն են ունեցել սոցիալիստական մտքի հետագա զարգացման, մասնավորապես, Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի «գիտական սոցիալիզմի» տեսության ձևավորման վրա, նպաստել են սոցիոլոգիայի որպես ինքնուրույն գիտության կայացմանը:

[խմբագրել] Աղբյուրներ

  • Քաղաքականություն և քաղաքագիտություն, Հարցեր եւ պատասխաններ, Պրակ Բ, Երեւան, 2006:
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով