Ընդօրինակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդօրինակում (իմիտացիա), որևէ մարդու օրինակին հետևելը, որն արտահայտվում է նրա վարքը (շարժումները, գործողությունները, արարքները, անգամ արտահայտիչ դրսևորումները ), խոսքի և անձի առանձնահատկությունները ընկալելու և կրկնելու ձևով։

Տեսակները[խմբագրել]

Կարող է լինել`

  • գիտակցված
  • չգիտակցված
  • մասնակի
  • լրիվ

Ընդօրինակումն ավելի լրիվ է ու հետևողական այն դեպքում, երբ ընդօրինակողը հոգեբանական նույնացում (իդենտիֆիկացիա) և էմպաթիա է ապրում օրինակ հանդիսացող անձի հետ։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.)։ Հոգեբանական բառարան, Լույս, 240 էջ։