Դարվինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դարվինիզմ, անգլիացի նատուրալիստ Չարլզ Դարվինի անունով, նեղ իմաստով էվոլյուցիոն մտքի ուղղություն է, որի համախոհները Դարվինից հետո ավանդորեն մեծ նշանակություն են տալիս բնական ընտրությանը ` որպես էվոլյուցիոն գործոններից մեկը: Դարվինիզմը Երկիր մոլորակի օրգանական աշխարհի էվոլյուցիայի մատերիալիստական տեսություն է (պատմական զարգացում)` հիմնված Չարլզ Դարվին հայացքների վրա: Ընդհանրապես լայն իմաստով հաճախ (և սխալ) օգտագործվում է էվոլյուցիոն տեսության կամ կենսաբանական էվոլյուցիայի բացատրության համար:

Հակադրություն լամարկիզմին[խմբագրել]

Այս տերմինը առաջարկող Թոմաս Հենրի Հակսլին դրանով հակադրվել է լամարկիզմին, ինչի համախոհները կարծում էին, որ էվոլյուցիայի մեջ գլխավոր դեր են խաղում շրջակա միջավայրի պայմաններին ուղղակի հարմարվողականությունը և/կամ օրգանիզմներում ի ծնե զարգացմանը ձգտելու հատկությունը:

Էվոլյուցիայի հիմնական գործոնները ըստ Դարվինի[խմբագրել]

  • Ժառանգական փոփոխություն. փոփոխություններ, որոնք առաջ են գալիս յուրաքանչյուր օրգանիզմի մոտ` անկախ արտաքին միջավայրից, և փոխանցվում են սերունդներին:
  • Գոյության կռիվ. շրջակա միջավայրի գործոնների և կենդանի օրգանիզմների միջև փոխհարաբերությունների ամբողջականություն
  • Բնական ընտրություն. ավելի հարմարվողական օրգանիզմների գոյատևումը և նվազ հարմարվողականների` վերացումը
  • Իզոլյացիա (մեկուսացում)

Քննադատություն[խմբագրել]

Դարվինիզմը քննադատության ենթարկվեց կրոնի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, որոնք գտնում էին, որ այն հակադրվում է մարդու` Աստծու կողմից ստեղծված լինելը և այդ կարծիքը մեր ժամանակներում ընդունելի չէ հասարակության համար: Բացի այդ դարվինիզմը մարդու ծագումը բացատրում է երկարատև էվոլյուցիայով, իսկ դա հակասում է համեմատաբար վերջերս աշխարհի կազմավորմանը` համաձայն ավրաամական կրոնի կանոնավոր տեքստերի ճշգրիտ ընթերցման: Դրա հետ մեկտեղ կաթոլիկության մեջ հատուկ պապական կոնդակից ընդունվել է, որ էվոլյուցիայի տեսությունը չի հակասում Եկեղեցու ուսուցմանը և կարող է համարվել որպես վարկած մարդու մարմնի ծագման հարցում:

Հակադարվինիզմ[խմբագրել]

Ներկայումս չնայած էվոլյուցիայի տեսությունը գիտության մեջ համաընդունված է, սակայն կրեացիոնիստները փորձում են վիճարկել այն: Էվոլյուցիայի դեմ գլխավոր փաստերը ( անցումային ձևերի բացակայությունը, բիոլոգիական համակարգերի բարդությունը և աննշան պատահական փոփոխությունների դեպքում դրանց կարգավորման անհնարինությունը, մուտացիաների ՙ վտանգավորությունը ) ձևավորվել են դեռևս 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին և մինչ այժմ չեն ենթարկվել մոդիֆիկացիայի: Գիտնական-էվոլյուցիոնիստների կարծիքով կրեացիոնիստների փաստերը հիմնված են քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության և կենսաբանության մակերեսային գիտելիքների վրա, ինչպես նաև կենսաբանական էվոլյուցիայի հասկացությունների մեծ մասի սխալ ընկալման և գիտական նվաճումների անտեսման վրա: Գոյության կռվի և բնական ընտրության մասին պատկերացումների անցումը սոցիալական հարաբերությունների բնագավառ ստացել է սոցիալական դարվինիզմ անվանումը:

Գրականություն[խմբագրել]

  • Дарвин Ч., Происхождение видов путем естественного отбора. Соч., т. 3, М. — Л., 1939
  • История эволюционных учений в биологии, М. — Л., 1966
  • Парамонов А. А., Курс дарвинизма, М., 1945
  • Правдин Ф. Н., Дарвинизм, М., 1968
  • Симпеон Дарвинизм Г., Темпы и формы эволюции, пер. с англ., М., 1948
  • Сковрон С., Развитие теории эволюции, пер. с польск., Варшава, 1965
  • Современные проблемы эволюционной теории, Л., 1967
  • Тимофеев-Ресовский Н. В., Воронцов Н. Н., Яблоков А. В., Краткий очерк теории эволюции, М., 1969
  • Тимирязев К. А., Краткий очерк теории Дарвина, 2 изд., М., 1941
  • А. И. Фет. Групповой отбор, происхождение человека и происхождение семьи (в кн. Инстинкт и социальное поведение. Второе издание)
  • Шмальгаузен И. И., Проблемы дарвинизма, Л., 1969.
  • Charles Darwin, Journal of Researches into the Natural History and Geology of the Countries Visited During the Voyage of H.M.S. Beagle Round the World, under date of January 9, 1834 (New York, London Appleton and Co.), pp 169–170