Կրեացիոնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրեացիոնիզմը աշխարհայացք է, ըստ որի օրգանական աշխարհի (կյանք) հիմնական ձևերը, մարդկությունն ու երկիր մոլորակը Աստծո արարչագործության արդյունքն են: Կրեացիոնիզմի ճյուղ է համարվում գիտական կրեացիոնիզմը, որը ժխտում է տեսակների մակրոէվոլյուցիան: Կրեացիոնիզմի տարատեսակություն է համարվում նաև հակաէվոլյուցիոնիզմի կենսաբանական տեսությունը, որին հարում էին շվեդ գիտնական Կարլ Լիննեյը, ֆրանսիացի կենդանաբան Ժ.Կյուվիեն և ուրիշներ: Կ.Լիննեյը գտնում էր, որ բույսերի և կենդանիների բոլոր տեսակները գոյություն ունեն աշխարհի ստեղծման ժամանակներից, միմյանցից անկախ: Կրեացիոնիզմին հարված հասցրեց Չարլզ Դարվինը, որն իր էվոլյուցիոն տեսությունով ապացուցեց տեսակների փոփոխականությունը և նրանց միջև եղած ժառանգական կապը: Կրեացիոնիզմը կրոնի գաղափարական պայքարի զենք է ընդդեմ դարվինիզմի:

Գրականություն [խմբագրել]

(1979թ.) "5-րդ հատոր", Հայկական սովետական հանրագիտարան։