1836
1836 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է ուրբաթ։ Սա մեր թվարկության 1836 թվականն է, 36-րդ տարին XIX դարի։
|
Դարեր
18-րդ դար | 19-րդ դար | 20-րդ դար |
| Գրիգորյան օրացույց | 1836 MDCCCXXXVI |
| Հուլիան օրացույց | 1835—1836 (հունվարի 13 -ից) |
| Հուլիան օրացույց բյուզանդական շրջան |
7344—7345 (սեպտեմբերի 13-ից) |
| Հռոմի հիմնադրումից սկսած | 2588—2589 (մայիսի 3-ից) |
| Հին հայկական տոմար | 4328—4329 (օգոստոսի 11-ից) |
| Հայոց շարժական տոմար | 1285 ՌՄՁԵ |
| Հրեական օրացույց |
5596—5597 ה'תקצ"ו — ה'תקצ"ז |
| Իսլամական օրացույց | 1251—1252 |
| Չինական օրացույց | 4532—4533 乙未 — 丙申 կապույտ գառ — կարմիր կապիկ |
| Եթովպական օրացույց | 1828—1829 |
| Հին հնդկական օրացույց | |
| - Վիկրամ սամվատ | 1892—1893 |
| - Շակա սամվատ | 1758—1759 |
| - Կալի յուգա | 4937—4938 |
| Իրանական օրացույց | 1214—1215 |
| Բուդդայական օրացույց | 2379 |
1836 թվականին ցարական Ռուսաստանը թուլյատրում է Հայկական մարզի գյուղական վայրերում բացել միադասյա, իսկ մեծ բնակավայրերում՝ երկդասյա եկեղեցական-ծխական դպրոցների տեսչություն՝ նպատակ ունենալով ուժեղացնել կրոնա-բարոյական դաստիարակությունը։ Եկեղեցական-ծխական դպրոցները ունեին ընտրովի հոգաբարձուներ։
Եկեղեցական-ծխական դպրոցները սկզբում երկու տիպի էին՝ միադասյա (երկու ամյա) և երկդասյա (չորսամյա)։ Հետագայում միադասյա դպրոցների ուսուցման տևողությունը դարձավ երեք, երկդասյանը՝ հինգ տարի։
Չքավորների երեխաների ուսուցումը ձրի էր։ Այդ դպրոցներում դասավանդում էին կրոն, հայոց լեզու, թվաբանություն, վայելչագրություն, ռուսաց լեզու, հայրենագիտություն, երաժշտություն, նկարչություն և ձեռագործ։
Ուսուցչական կազմը հիմնականում համալրվում էր Երևանի թեմական դպրոցի, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան, Երևանի Գայանյան դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների կողմից։
Հայ առաքելական եկեղեցին դպրոցական գործի առաջընթացին հետևում էր դպրոցական թեմական տեսչության միջոցով։ Յուրաքանչյուր թեմ ուներ տեսուչներ՝ լայն իրավունքներով։ Թեմական տեսուչը հաշվետու էր եկեղեցու բարձրագույն ատյանի՝ Սինոդի առջև։
Դպրոցների կարիքները հիմնականում հոգում էին գյուղական համայնքները։ Դպրոցական գործի զարգացմանը իր նպաստն էր բերում Կովկասյան հայոց բարեգործական ընկերության խորհուրդը։