Ուրբաթ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրբաթ - շաբաթվա հինգերորդ օրը (եկեղեցական տոմարով՝ վեցերորդը), ընկնում է հինգշաբթի և շաբաթ օրերի միջև։
Բառի ծագումը [խմբագրել]
«Ուրբաթ» բառը փոխառություն է հին ասորերենից (արամեերենից), որտեղ aruwatha բառը «ուրբաթ» իմաստից բացի, նշանակում է նաև «պատրաստություն»։ Սա, իր հերթին, եբրայերեն բառ է, իմաստով՝ հրեական շաբաթ հանգստյան օրին նախարդող, «նախապատրաստության» օր։ Հայերեն բառի արտասանության ձևը գոյացել է որպես հնչյունահամապատասխանություն՝ «շաբաթ» բառին։
| Շաբաթվա օրեր |
|---|
| Երկուշաբթի | Երեքշաբթի | Չորեքշաբթի | Հինգշաբթի | Ուրբաթ | Շաբաթ | Կիրակի |