Խորվաթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խորվաթներ, սլավոնական ազգ։ Թիվը՝ 4, 5 մլն (1971), որից ավելի քան 3, 5մլն՝ Խորվաթիայում։ Բնակվում են նաև Բոսնիայում Հերցեգովինայում, Սերբիայում, երկրի այլ հանրապետություններում, մյուս երկրներից՝ Ավստրիայում (գրադիշչանյան խորվաթներ), Հունգարիայում, Ամերիկայի երկրներում (գլխավորապես՝ ԱՄՆ-ում) և Ավստրալիայում։ Խոսում են սերբա-խորվաթերեն։ Հավատացյալների մեծ մասը կաթոլիկներ են, աննշան քանակությամբ՝ ուղղափառներ, բողոքականներ և մահմեդականներ։ VI—VII դարերում խորվաթների նախնիները (կաչիչներ, շուբիչներ, սվաչիչներ ևն) բնակվել են Հյուսիսային Դալմաթիայի մերձափնյա շրջաններում, Հարավային Իստրիայում, Բոսնիայի հյուսիսում, Սափս և Դրավա գետերի միջև։ IX դարում կազմավորվել է խորվաթական պետությունը (925-ից՝ թագավորություն)։ 1102-ից Խորվաթիայի հիմնական կորիզը (Խորվաթիայի և Սլովենիայի բնակիչները) եղել է Հունգարիայի, այնուհետև՝ Թուրքիայի և Ավստրիայի տիրապետության տակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png