Օկուպացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օկուպացիա (լատին․՝ occupatio — «զավթում»), պատերազմում պարտված երկրի տարածքի ժամանակավոր գրավվումը հաղթող երկրի զինված ուժերի կողմից[1]։ Համաձայն Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների կոնվենցիայի 42-րդ հոդվածի այն տարածքն է ճանաչվում օկուպացված, որն իսկապես գտնվում է հակառակորդի ուժերի իշխանության տակ։ Օկուպացիան տարածվում է միայն այն շրջանների վրա, որտեղ տվյալ իշխանությունը հաստատված է և ի զորու է կատարել իր գործունեությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նիկոլայ Հարությունյան, Գուրգեն Գեղամյան, Նորագույն պատմություն, Երևան, ««Զանգակ 97» ՍՊԸ», 2001 — 159, էջեր 159 — 159 էջ. — 69000 հատ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]