Սուբյեկտիվիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուբյեկտիվիզմ, աշխարհայացքային դիրքորոշում, որն անտեսում է իրականության նկատմամբ օբյեկտիվ մոտեցումը, ժխտում բնության և հասարակության օբյեկտիվ օրենքները։ Սուբյեկտիվիզմը իդեալիզմի հիմնական իմացաբանական արմատներից է, որի էությունը գործունեության տարբեր բնագավառներում, նախ և առաջ ճանաչողության պրոցեսում, սուբյեկտի ակտիվ դերի բացարձականացումն է։ Սուբյեկտիվիզմը, ի վերջո, հանգեցնում է ագնոստիցիզմի և ռելյատիվիզմի։ Սուբյեկտիվիզմի ներկայացուցիչներ են Բերկլինը, Հյումը, Ֆիխտեն։ Սուբյեկտիվիզմի տարրեր կան Կանտի փիլիսոփայական ուսմունքում։ Սուբյեկտիվիզմի նեոկանտականության, էմպիրիոկրիտիցիզմի, կյանքի փիլիսոփայության, պրագմատիզմի, նեոպոզիտիվիզմի, էկզիստենցիալիզմի հիմնական սկզբունքներից է։ Ժխտելով սուբյեկտիվիզմի, մարքսիստական փիլիսոփայությունը ելնում է այն բանից, որ պրակտիկայում և իմացության մեջ սուբյեկտի ակտիվ դերը ենթադրում ՛է սուբյեկտի և օբյեկտի դիալեկտիկական կապի և գիտակցությունից անկախ օբյեկտիվ իրականության օրենքների գոյությունը։ Լայն իմաստով սուբյեկտիվիզմ (սուբյեկտիվություն) է կոչվում օբյեկտիվ իրավիճակը հաշվի չառնող, կանխակալ, կամայական, ոչ գիտական մոտեցումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png