Ֆիդել Կաստրո
| Ֆիդել Կաստրո | |
|---|---|
Կուբայի առաջնորդ |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Fidel Alejandro Castro Ruz |
| Ծննդյան օր՝ | 13 օգոստոս, 1926 |
| Ծննդավայր՝ | Բիրան, Օրյենտե նահանգ |
| Քաղաքացիություն՝ | Կուբա |
| Աշխատանք՝ | Կուբայի նախկին նախագահ |
Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուզ (ծնվել օգոստոսի 13, 1926) կուբացի հեղափոխական է և Կուբայի նախկին նախագահը։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
[խմբագրել] Երիտասարդություն
Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուզը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրյենտե նահանգի Բիրան փոքր քաղաքում: Կաստրոյի ծնողները անգրագետ էին, սակայն նրանք ամեն ինչ արել են իրենց երեխաներին լավ կրթության տալու համար: Ֆիդելը դպրոցում լավագույն աշակերտներից մեկն էր` շնորհիվ իր բացառիկ հիշողության: Հենց դպրոցում էլ նրա մոտ ի հայտ են եկել հեղափոխականի հակումները. տասներեք տարեկանում նա մասնակցում է իր հոր շաքարի պլանտացիաների բանվորների ապստամբությանը:
Տասներկու տարեկանում Ֆիդելը նամակ է գրում ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին: Նամակում նա նախագահին շնորհավորում է վերընտրման առթիվ և խնդրում է. "Եթե Ձեզ համար դժվար չէ, ուղարկեք ինձ, խնդրում եմ, ամերիկյան 10-դոլարանոց թղթադրամ: Ես այն երբեք չեմ տեսել, բայց շատ կուզենայի ունենալ: Ձեր ընկեր:" 2004 թվականին երիտասարդ Ֆիդելի նամակը Վաշինգտոնում գտել են Ազգային արխիվային ծառայության աշխատակիցները:
1945 թվականին Ֆիդել Կաստրոն գերազանցությամբ ավարտեց քոլեջը և ընդունվեց Հավանայի համալսարանի իրավունքի ֆակուլտետը:
1950 թվականին Կաստրոն ավարտել է Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա` ասպիրանտուրան: Համալսարանն ավարտելուց հետո Հավանայում զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ, մասնավորապես, անվճար վարել է աղքատների գործերը: Այդ ժամանակ նա անդամագրվեց "Կուբայի ժողովրդի կուսակցությանը":
[խմբագրել] Պայքար և բանտարկություն
1952 թվականի մարտի 10-ին տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում և երկրի ղեկավարումն անցավ Բատիստային: Ֆիդել Կաստրոն հայտնվեց դիկտատուրայի դեմ պայքարողների առաջին շարքերում:
Բատիստայի կառավարության դեմ պայքարի ընթացքում "Օրթոդոքսների" կուսակցությունը ցրվեց: Ֆիդել Կաստրոյին հաջողվեց միավորել այդ կուսակցության նախկին անդամների ոչ մեծ խմբի, որոնք էլ սկսեցին Բատիստայի իշխանությունը տապալելուն ուղղված աշխատանքների պատրաստությունը: Ֆիդել Կաստրոն ու իր ընկերները որոշեցին գրավել Մոնկադայի զորանոցները, սակայն այդ նախաձեռնությունը հաջողություն չունեցավ: Գրոհից հետո շատ հարձակվողներ թաքնվեցին: Ռաուլ Կաստրոն ձերբակալվեց հուլիսի 29-ին, իսկ Ֆիդելը կարողացավ թաքնվել մինչև օգոստոսի 1-ը: Հաջորդ օրը նա ձերբակալվեց և տեղափոխվեց Բոնիտա քաղաքի նահանգային բանտ:
Դատարանը նրան դատապարտեց 15 տարվա բանտարկության: 1954-ի փետրվարի կեսերին այն բանտը, որտեղ պահվում էր Կաստրոն, այցելում է Բատիստան: Այդ առթիվ Ֆիդել Կաստրոն կազմակերպում է բողոքի աղմկոտ ակցիա:
1955 թվականի Ֆիդելն ազատվում է համընդհանուր համաներմամբ: Հենց նույն տարում նա արտագաղթում է Մեքսիկա:
[խմբագրել] Հեղափոխություն
Ֆիդել Կատրոն ղեկավարել է Կուբական Հեղափոխությունը որ կործանել է Կուբայի դիկտատոր՝ գեներալ Ֆուլգենսիո Բատիստայի 1959-թվին։ Նույն տարին, Կաստրո դարձել է Կուբայի վարչապետ։ 1965 թվին, Ֆիդել Կաստրո նշանակվել է առաջին քարտուղար Կուբայի Կոմունիստ Կուսակցության և հետևաբար ղեկավարել է Կուբայի փոխակերպությունը դեպի սոցիալիստ հանրապետության մը բաղկացած մեկ կուսակցությունից։ 1976 թվին, նա նշանակվել է Կուբայի նախագահ։ Կաստրոն Կուբայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է և ունի զինված ուժերի ամենաբարձր աստիճանը՝ Comandante en Jefe («գլխավոր հրամանատար»)։ Կաստրո ղեկավարել է Կուբան իբրև նախագահ մինչև փետրվարի 24, 2008թ.։