Հավանայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավանայի համալսարան
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1728
ՀիմնադրիրԻննոկենտիոս XIII
Ընդհանուր անձնակազմ1910 մարդ
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] և Consejo Superior Universitario Centroamericano?[2]
Երկիր Կուբա[3]
ՏեղագրությունՀավանա
Կայքuh.cu
Հավանայի համալսարան (Կուբա)##
Հավանայի համալսարան (Կուբա)
Հավանայի համալսարան, Կուբա
 University of Havana Վիքիպահեստում

Հավանայի համալսարան, հապավում UH (իսպ.՝ Universidad de La Habana), համարվում է Կուբայի հեղինակավոր համալսարաններից մեկը։ Գտնվում է Հավանայի Վեդադո հայտնի շրջանում։ Համալսարանը հիմնադրվել է 1728 թվականին, դարձել է աշխարհի հեղինակավոր համալսարաններից մեկը։ Այսօր UH -ում գործում են 14 ֆակուլտետներ, որոնցում սովորում են 60 հազար ուսանողներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում համալսարանն ուներ կրոնական ուղղվածություն և ստացել էր Real y Pontificia Universidad de San Gerónimo de la Habana անվանումը, որը թարգմանաբար նշանակում է Սբ. Հերոնիի անվան թագավորական և քրիստոնեական համալսարան։ 18-րդ դարի բոլոր հեղինակավոր համալսարանները, որոնք հիմնադրվել էին իսպանացիների կողմից, պետք է ստանային միապետի կամ Պապի թույլտվությունը, այդ պատճառով էլ համալսարանների անվանումներին կցված էին արքայական կամ պապի բառերը։ Հավանայի համալսարանի բացման թույլտվությունը ստացվել է Ֆիլիպ V թագավորի և Իննոկենտիոս XIII պապի կողմից։ 1842 թվականին համալսարանը փոխեց իր կարգավիճակը և սկսեց իր ուսանողներին ապահովել աշխարհիկ կրթություն։

Սկզբում Real y Literaria Universidad de La Habana անվանումը վերափոխվեց թագավորական և Գրականության համալսարան, Իսկ ավելի ուշ Ազգային համալսարան։ 1952 թվականին Կուբայում իշխանության գլուխ անցավ Ֆուլգենսիո Բիստան, և համալսարանը դարձավ հակակառավարական ցույցերի կենտրոն։ Ի պատասխան այդպիսի գործողությունների, գեներալը փակել տվեց համալսարանը։ Միայն 1959 թվականին՝ Ֆիդել Կաստրոյի իշխանության օրոք նորից բացվեց համալսարանը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ֆոն Հումբոլդտի կիսանդրին համալսարանում: Նա Հավանա է այցելել XVIII— XIX դարերի միջակայքում

Համալսարանում գործում են 14 ֆակուլտետներ։ Ուսուցումն իրականացվում է 25 տարբեր մասնագիտությունների գծով, իսկ ուսանողների թիվը հասնում է 60 հազարի։

Ֆակուլտետներ

  • Կենսաբանության
  • Դեղագործության և սննդարդյունաբերության
  • Ֆիզկուլտուրայի
  • Աշխարհագրական
  • Մաթեմատիկա և համակարգչային տեխնիկայի
  • Հոգեբանության
  • Քիմիայի
  • Գրականության և արվեստի
  • Հաղորդակցության
  • Իրավաբանության
  • Պատմության և փիլիսոփայության
  • Տնտեսագիտության
  • Տուրիզմի
  • Հաշվապահական հաշվառում և ֆինանսներ։

Հավանայի համալսարանում գործում է նաև հեռավար ուսուցում։

Հայտնի դասախոսներ և ուսանողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուսնիեր Վիերա — հաշվողական տեխնիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր։

Պատվավոր գիտական դոկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը Կուբայում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավանայի համալսարան» հոդվածին։