Ֆիլիպո Մարինետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
FilippoTommasoMarinetti.jpg

Ֆիլիպո Տոմազո Մարինետտի (անգլ.`Marinetti), (1876-1944), իտալացի գրող։ Ֆուտուրիզմի հիմնադիրն ու տեսաբանը եվրոպական գրականության և արվեստի մեջ։ Գրել է իտալերեն և ֆրանսերեն: Սկսել է որպես ապագա ոտանավորի բանաստեղծ։ 1909 թվականին առաջին անգամ հրատարակել է «Ֆուտուրիզմի մանիֆեստը»։ Մարինետտին կոչ էր անում ազատագրվել անցյալի «մեռած մշակույթից», հումանիստական իդեալներից, ստեղծել «ապագայի դինամիկ գրականություն»՝ «futuro» (այստեղից էլ՝ ֆուտուրիզմ), որը գովերգեր մեքենայական տեխնիկան, պատերազմը՝ որպես «աշխարհի միակ հիգիենայի»։ Մարինետտին գովերգել է Աֆրիկայի բռնազավթումը («Մաֆարկա ֆուտուրիստը», վեպ, 1910), իտալա-թուրքական պատերազմը («Զանգ-աում-աում», բանաստեղծությունների ժողովածու, 1914)։ Որպես կամավոր մասնակցել է 1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմին։ 1919 թվականից Մուսոլինիի համախոհ էր։ Ֆաշիստական տիրապետության տարիներին ընտրվել է ակադեմիկոս, եղել Իտալիայի գրողների միության նախագահը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png