Հո Շի Մին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հո Շի Մին

Հո Շի Մին ( անգլ.՝ Hօ Chi Minh, մայիսի 19, 1890թ. - սեպտեմբերի 3, 1969թ.)- վիետնամական և միջազգային կոմունիստական, ազգային-ազատագրական շարժման գործիչ, Վիետնամի աշխատավորների կուսակցության (ՎԱԿ) կոմունիստական կուսակցության նախագահ, ՎԴՀ նախագահ։

1911թվականից հեռացել է Վիետնամից։ 1912-1916 թվականներին, որպես նավաստի և բեռնակիր աշխատել է ֆրանսիական և անգլիական նավերի վրա։ Բնակվել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում (1916-1919 թվականներին), իսկ 1919 թվականից՝ Ֆրանսիայում։ 1920 թվականին մասնակցել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության Տուրի համագումարին, որտեղ ստեղծվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, և մտել նրա շարքերը։ Մասնակցել է նաև Կոմինտերնի հինգերորդ (1924) և յոթերորդ (1935) համագումարներին։ 1925 թվականին Վիետնամի կոմունիստական խմբերի բազայի վրա ստեղծել է Վիետնամի հեղափոխական երիտասարդության ընկերությունը։ 1930 թվականին նրա ղեկավարությամբ երկրի բոլոր կոմունիստական կազմակերպությունները միավորվեցին Հնդկաչինի կոմունիստական կուսակցության մեջ։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս ձերբակալվել և բանտարկվել է, 1929 թվականին, հեռակա կարգով, դատապարտվել է մահապատժի։ 1934-1938 թվականններին սովորել է Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում, աշխատել Մոսկվայում։ 1941 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ նրա ղեկավարությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ծավալվեց հեղափոխական շարժում ընդդեմ ֆրանսիական գաղութարարների և ճապոնական զավթիչների։ 1941 թվականին Հո Շի Մինի ղեկավարությամբ ստեղծվեց Վիետնամի անկախության համար պայքարի լիգան, և նա ընտրվեց որպես նախագահ։ 1945 թվականի Օգոստոսյան հեղափոխության հաղթանակից հետո Մինն ընտրվել է ՎԴՀ ժամանակավոր կառավարության նախագահ, 1946 թվականի մարտից՝ ՎԴՀ նախագահ։ Կուսակցության համագումարում (1951), որտեղ Հնդկաչինի կոմունիստական կուսակցությունը անվանափոխվեց Վիետնամի աշխատավորների կուսակցության (1976 թվականից՝ Վիետնամի կոմունիստական 2-րդ կուսակցություն), Հո Շի Մինն ընտրվեց կուսակցության նախագահ, միաժամանակ (1956-1960)՝ գլխավոր քարտուղար։ 1955 թվականից եղել է Վիետնամի հայրենասիրական ճակատի պատվավոր նախագահ։

Հո Շի Մինը բանվորական և ազգային-ազատագրական շարժման, վիետնամական հեղափոխության զարգացման, Վիետնամում սոցիալիզմի կառուցման հարցերին նվիրված աշխատությունների հեղինակ է։ Նա 1917 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով, իսկ 1976 թվականից նրա անունով է կոչվում Սայգոնքաղաքը։