Իրրեդենտիզմ
Իրրեդենտիզմ (իտ.՝ irredento, ինչը նշանակում է չազատված, չփոխհատուցված), ընդհանուր ազգապատկանելիության կամ պատմական փաստերի վրա հիմնված մեկ այլ պետության կամ պետությունների կազմում գտնվող տարածքի անեքսիան արդարեցնող որևէ դիրքորոշում, տեսակետ: Իրրեդենտիստական գաղափարախոսությունը հաճախ պաշտպանվում է համաազգայնական շարժումների կամ քաղաքական նույնականացման ու մշակութային և քաղաքական աշխարհագրության դիրքերից: Տեսական առումով շատ երկրներ կարող են իրրեդենտիստական պահանջներ ներկայացնել իրենց հարևան երկրներին, քանի որ պատմության ընթացքում պետությունների սահմանները բազմաթիվ անգամ ձևափոխման են ենթարկվել: Իրրեդենտիզմի վառ օրինակ կարող է ներկայանալ 1938 թվականին ամբողջ Ավստրիայի և Չեխոսլովակիայի գերմանախոս Սուդետենլանդ տարածաշրջանի անեքսիան Նացիստական Գերմանիայի կողմից:
Տես նաև [խմբագրել]
- Իրրեդենտիստական պահանջների և վճիռների ցանկ
- Անեքսիականություն
- Էթնիկ ազգայնականություն
- Էքսպանսիականություն
- Կենսական տարածություններ Արևելքում (Lebensraum)
- Մեքսիկական ռեկոնկիստա
- Ռևանշիզմ
- Status quo ante bellum
- Տարածքային վճիռ
Արտաքին հղումներ [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իրրեդենտիզմ կատեգորիայում։ |