Ազատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատության արձանը Լիբերթի կղզում՝ Նյու Յորք քաղաքի մոտ, ԱՄՆ

Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով։[1] Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով,[2] մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի [1] տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։

Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Իրավունքի ասպարեզում ազատությունը Սահմանադրության մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար։ [3] Այդպես «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789, Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին: Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից: Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրեն քով»։ [4]

Ազատության մասին պատկերացումները տարբեր փիլիսոփայական համակարգերում[խմբագրել]

Ազատություն գաղափարի զարգացման պատմության մեջ ստեղծագործական ազատության մասին պատկերացումը հետզհետե մի կողմ է մղում արգելքներից ազատ լինելու գաղափարը (հարկադրանք, պատճառականություն, ճակատագիր)։ Անտիկ փիլիսոփայության մեջ (Սոկրատես, Պլատոն) խոսքն առաջին հերթին ճակատագրից, այնուհետև՝ քաղաքական բռնապետությունից (Արիստոտել, Էպիկուր) և մարդկային գոյության չարիքից (Էպիկուր, ստոիկներ, նեոպլատոնիզմ) ազատ լինելու մասին է։ Միջնադարում ենթադրվում էր ազատություն մեղքերից ու եկեղեցու անեծքից, ընդ որում, հակասություն էր առաջանում բարոյականության և ամենակարող աստծո կողմից պահանջվող ազատությունների միջև։

Վերածննդի դարաշրջանում և հետագա դարերում ազատություն ասելիս հասկանում էին մարդու անհատականության անարգել, բազմակողմանի ուսումնասիրությունն ու բացահայտումը։

Լուսավորչականության դարաշրջանում առաջ է գալիս ազատության նոր ընկալում, որը փոխառված էր լիբերալիզմից ու բնական իրավունքի փիլիսոփայությունից (Ալտուզիուս, Հոբս, Հրոցիուս, Պուֆենդորֆ. 1689թ. Անգլիայում՝ Օրինագիծ իրավունքների մասին) և զսպվում` ամենակարող բնական պատճառականության ու օրնաչափության գերակայությունը ընդունող և անընդհատ խորացող գիտական հայացքով։

Գերմանական կրոնի ու փիլիսոփայության մեջ, սկսած Մեյստոր Էկհարտից, ներառյալ Լայբնիցը, Կանտը, Գյոթեն, Շիլլերը, ինչպես նաև գերմանական իդեալիզմը՝ Շոպենհաուերից Նիցշե, ազատության հարցը դիտարկվում է որպես մարդու բարոյա-ստեղծագործական բնույթի և զարգացման համապատասխանության պոստուլատ։

Ըստ մարքսիզմի՝ մարդը մտածում և գործում է ելնելով դրդապատճառներից ու միջավայրից, ընդ որում միջավայրում հիմնական դերը պատկանում է տնտեսական հարաբերություններին ու դասային պայքարին։ Մարդու՝ վերլուծության, ինքնավերլուծության, մոդելավորման, իր գործողությունների արդյունքներն ու հետևանքները պատկերացնլու ունակությունը, ըստ մարքսիստների, մարդուն ազատ չի դարձնում։

Սպինոզան սահմանում է ազատությունը որպես սեր Աստծո հանդեպ և Աստծո սեր՝ մարդու հանդեպ. «Դրանից մենք պարզ հասկանում են ենք, թե ինչումն է մեր փրկությունը կամ երանությունը կամ ազատությունը, որը Աստծո հանդեպ մշտական և հավերժական սիրո կամ մարդու նկատմամբ Աստծո ունեցած սիրո մեջ է»[5]։

Հայդեգերի էքզիստենցիալիզմի համաձայն՝ գոյության հիմնական վիճակը վախն է, վախ չգոյության հնարավորության հանդեպ, վախ, որն ազատում է մարդուն իրականության բոլոր պայմանականություններից, թույլ է տալով նրան հասնել ազատության որոշակի աստիճանի, որը հիմնված չէ որևէ բանի վրա, ընտրել ինքն իր պատասխանատվությունները իր վրա անխուսափելիորեն բարդելու համար, այսինքն՝ ընտրել ինքն իրեն որպես սեփական, արժեք ունեցող գոյություն։

Յասպերսի էքզիստենցիալիզմի համաձայն՝ մարդն ազատ է հաղթահարել աշխարհի լինելիությունը սեփական անձի ընտրության ճանապարհին և հասնել Համապարփակի տրանսցենդենցիային։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 «Ազատություն», Փիլիսոփայական նոր հանրագիտարան
  2. Մ․ Պոպով Փիլիսոփայության պատմության դասախոսություններ, 2010, էջ 236
  3. «Ազատություն», Իրավաբանական Մեծ Բառարան, խմբ․՝ Ա․ Սուխարևա, Վ․ Կրուտսկիխ, ք․ Մոսկվա, 2007թ
  4. Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագիր, օգոստոսի 26, 1789թ, Արտասահմանյան երկրների Սահմանադրություն, կազմ․ է Վ․ Մակլակովը, ք․ Մոսկվա, 1999թ, էջ 584
  5. Спиноза Б. Этика. — Минск: Харвест, М.: АСТ, 2001. — 336с. — ISBN 985-13-0268-6 — c.327.