Կառլ Յասպերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յասպերս Կառլ (Karl Theodor Jaspers, 23 փետրվարի 1883, Օլդենբուրգ – 26 փետրվարի 1969, Բազել), գերմանացի փիլիսոփա և հոգեբույժ, էքզիստենցիալիզմի փիլիսոփայության հիմնադրներից մեկը: 1909 առ 1915 թ. Հեյդելբերգի հոգեբուժական կլինիկայում դոկտոր Ֆ.Նիսսլի օգնական: 1913 թ. ուսանում է Օլդենբուրգի և Մյունխենի համալսարաններում, լսել է Տ.Լիպսի փիլիսոփայական դասընթացը, հոգեբանության գծով մասնագիտացել է Հեյդելբերգի համալսարանում: 1913 թ. պաշտպանում է դոկտորական ատենախոսություն բժշկագիտությունից (ընդհանուր հոգեպաթոլոգիա) Վ. Վինդելբանդի մոտ: 1916 թ.` հոգեբանության պրոֆեսոր, 1921 թ-ից` փիլիսոփայության պրոֆեսոր Հեյդելբերգի համալսարանում: 1937 թ. հեռացվել է դասավանդումից ֆաշիստական կառավարության կողմից: 1948 առ 1961 թ.` փիլիսոփայության պրոֆեսոր Բազելի համալսարանում:

"Ընդհանուր հոգեպաթոլոգիա" (Allgemeine Psychopathologie. 1913) աշխատությունում ներքին ապրումների ուսումնասիրման հիմքի վրա հստակեցրել է հոգեբուժության մեջ կիրառվող հասկացությունները: Հետագայում տվել է հայտնի մարդկանց (Ա. Սթրինբերգ, Վան Գոգ, Նիցխե) պաթոլոգիկ զարգացման վերլուծությունը: Դիտարկում էր պսիխոպատոլոգիան որպես մարդու կողմից իր անհատականության որոնման ձև: Գտնում էր, որ գոյության իրական իմաստը բացվում է մարդու առաջ միայն սահմանային իրավիճակներում, երբ մարդը հրաժարվում է առօրյա կարծարտիպերից և նար առջև բացվում է աշխարհի ներքին թաքնված կողմը և գալիս է Աստծո իսկական գիտակցումը:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով